ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի իշխանությունները համարձակություն չունեն անտեսելու Ալիևի ու Փաշինյանի սպառնալիքները և հայտարարել հրամանագրի չեղարկման մասին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում Արցախի քաղաքական ուժերն այսօր, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին հրապարակված հրամանագիրը չեղարկելու հարցը։

Քննարկմանը մասնակցած մի քանի գործիչների կողմից ինձ հայտնած տեղեկություններից հասկանում եմ, որ Արցախի իշխանությունների համարձակությունը դեռևս չի բավականացնում անտեսել Ալիևի ու Փաշինյանի սպառնալիքները և հայտարարել չարաբաստիկ հրամանագրի չեղարկման մասին։ Նրանք հիմա էլ փորձում են ժամանակ ձգել և բողոքարկել այդ հրամանագիրը Արցախի Բարձրագույն դատարանում։

Անկեղծ ասած՝ տարօրինակ առաջարկ է, որը հակասում է Արցախի իշխանությունների նախորդ բոլոր խոսքերին։ Մի կողմից նրանք պնդում էին, թե սեպտեմբերի 28-ին հրապարակված հրամանագիրը իրավական ոչ մի ուժ չունի, մյուս կողմից՝ ուզում են այն տեղափոխել հենց իրավական դաշտ։

Սրա հետ միասին պետք է նշեմ, որ այսօր տեղի ունեցած քննարկման մասնակիցներից շատերը կողմ են եղել, որպեսզի սեպտեմբերի 28-ին հրապարակված հրամանագիրը չեղարկելու և այն հանրայնացնելու որոշում կայացվի։ Համենայն դեպս, դրան դեմ խիստ արտահայտվողներ գրեթե չեն եղել։ Սա արդեն լավ լուր է։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ Արցախի իշխանությունները շարունակում են իրենց առջև ծառացած խնդրի լուծումների փնտրտուքը։ Ես էլ շարունակում եմ լավատես լինել, որ այնուամենայնիվ նրան կընդունեն իմ կարծիքով միակ ճիշտ որոշումը և կհայտարարեն սեպտեմբերի 28-ին հրապարակված հրամանագրի չեղարկման մասին։

Հ.Գ. Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորում եմ կապ հաստատել Արցախի քաղաքական կուսակցությունների և էլիտաների ներկայացուցիչների հետ ու փորձել ճշտել քննարկվող հարցի վերաբերյալ նրանց դիրքորոշումը։ Սա համազգային նշանակության հարց է, որը չի կարող մնալ փակ դռների ետևում։ Բոլորի կարծիքները պետք է հանրայնացվեն և բոլորը պետք է հետագայում պատասխանատու լինեն իրենց որոշման համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular