ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի նախագահի՝ Թուրքիա հետաձգված այցը կկայանա հունվարի սկզբին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հունվարի 4-ին կարող է այցելել Թուրքիա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Hürriyet թերթը։

Պարբերականի փոխանցմամբ՝ այցը կկայանա նշանակված օրը, եթե փոփոխություններ չլինեն։ Ռաիսիի Թուրքիա այցն արդեն մեկ անգամ հետաձգվել էր։

Ըստ թերթի՝ եթե իրանի նախագահը գա, ապա բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի ահաբեկչության դեմ պայքարը։ Այս հարցը վերջին օրերին բուռն քննարկվում է Թուրքիայում՝ կապված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների հարձակումների հետևանքով թուրք 12 զինվորների մահվան հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular