Վերցնում ենք քաղաքական պատասխանատվությունը և «բեռն» էլ կրում ենք. Ավինյանը՝ «կարմիր գծերի» մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերցնում ենք քաղաքական պատասխանատվությունը և «բեռն» էլ կրում ենք:
Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով «կարմիր գծերի» վարձավճարի թանկացման նախագծի մասին։
Ըստ Ավինյանի, բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է․
«Հեշտ է քննադատել ավտոկայանատեղիների վճարի բարձրացման մասին օրինագիծը, բայց գնալ համակարգային և միևնույն ժամանակ դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնել՝ շատ ավելի դժվար է։
Սակագների բարձրացումն ինքնին հեշտ է, բայց պետք է հասկանալ, որ դա ընդհանուր համակարգի մի մասն է, իսկ դա ենթադրում է տրանսպորտային համակարգի կատարելագործում, ուղեվարձի միասնական տոմսային համակարգի ներդրում, ավտոկայանատեղերի կառուցում և այլն»,- օրինագծի քննարկման ընթացքում շեշտեց Ավինյանը։
Նա ընդգծեց, որ նախատեսվում է առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կառուցել: