ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Քաղաքական ինքնասպանություն». Հայաստանը չի ներկայացել ՀԱՊԿ նիստին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mk.ru-ն գրում է, որ վերջերս Մոսկվայում տեղի է ունեցել Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ-ի լիագումար նիստը։ Մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար քննարկվել են անվտանգություն, օրենսդրության ներդաշնակեցման և օրինակելի օրենքների պատրաստման հարցերը: Հատկանշական է այն, որ հանդիպմանը չի մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը՝ Հայաստանը։ ՀԱՊԿ-ում ընդգրկված են վեց երկրներ՝ Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։ Վերջինս, սակայն, կարող է դադարեցնել անդամակցությունը։ Նախապես էր հայտնի դարձել, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չի լինելու ՀԱՊԿ նիստին։ Նա պաշտոնական նամակով տեղեկացրել էր այդ մասին։ Որոշ լրատվամիջոցներում այդ դիրքորոշումն անվանել են Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի նպատակային բոյկոտ։

Միևնույն ժամանակ, դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամփոփիչ ասուլիսում բարձրացրել է Ռուսաստանին առնչվող միջազգային կազմակերպություններին Հայաստանի մասնակցության թեման։ Նրա խոսքով, դժվար թե ԱՊՀ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու նախաձեռնությունը բխի հենց Հայաստանի շահերից, բայց եթե երկրի իշխանությունները որոշեն դա անել, ապա դա կլինի նրանց ընտրությունը։

«mk.ru»-ն այդ թեմայով զրուցել է քաղաքագետ, ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի համալսարանի ավագ դասախոս Ալեքսեյ Զուդինի հետ։

«Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ է, ինչ առաջ է տանում Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի թուլացման ճանապարհը,- ասել է Զուդինը,- դա առաջին հերթին վերաբերում է պաշտպանական դաշինքներին Հայաստանի մասնակցությանը, օրինակ ՀԱՊԿ-ին: Սակայն նա, զգուշավորություն է ցուցաբերում և զերծ է մնում կտրուկ քայլերից։ Ակնհայտ է, որ Փաշինյանը հույս ունի աստիճանաբար թուլացնել ՀԱՊԿ-ի հետ կապերը, քանի որ իր կապերն ամրապնդում է այնպիսի  նոր արևմտյան գործընկերների հետ, ինչպիսին է Ֆրանսիան։ Այդ քաղաքական գործչի տեսանկյունից կտրուկ շարժումներ չանելը խելամիտ պահվածք է, բայց, ընդհանուր առմամբ, Փաշինյանի ռազմավարությունը դժվար թե կարելի է խելամիտ համարել, քանի որ Մոսկվան Հայաստանի դարավոր պատմական դաշնակիցն է և նաև նրա հարևանը։ Փաշինյանը քայլեր է ձեռնարկում, որոնք ակնհայտ վնաս են հասցնում իր ղեկավարած երկրին»։

- ՀԱՊԿ եզրափակիչ հանդիպմանը Հայաստանի չներկայանալը հնարավո՞ր է գնահատել որպես կազմակերպությունից դուրս գալու նախանշան։

- Այդքան չէի շտապի գնահատականներ տալ, թեև շատ բաներ ցույց են տալիս իրադարձությունների զարգացման հենց այդ ճանապարհը։

- Ի՞նչ հետևանքներ են սպասվում Ռուսաստանին և Հայաստանին, եթե վերջինս, այնուամենայնիվ, դուրս գա ՀԱՊԿ-ից։

- Ռուսաստանի համար դա բացասական երևույթ է, դիրքերի թուլացում Կովկասում։ Բայց, առաջին հերթին, դա ինքնասպանության որոշում է հենց Հայաստանի, այլ ոչ թե Մոսկվայի համար։ Հայաստանը կկորցնի հին բարեկամին ու դաշնակիցին, բայց նորը չի ստանա: Այն, թե ինչպես է Արևմուտքն օգտագործում իր դաշնակիցներին և հետխորհրդային տարածքի պետություններին, կարելի է պարզ տեսնել, օրինակն աչքի առաջ է՝ Ուկրաինան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular