ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերը սարսափել են իմանալով, թե ինչքան գումար է ծախսելու Փաշինյանը. «Մնում է միայն Ալիևին էլ զանգի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ Սոցցանցերի օգտատերերը քննադատել են Հայաստանի ղեկավարությանը Երևանի ամանորյա զարդարանքների վրա անհավանական գումարներ ծախսելու պատճառով: Այս շաբաթվա սկզբին Երևանում վառվել է երկրի գլխավոր տոնածառը։ Պարզվել է, որ մայրաքաղաքի տոնական լուսավորությունը, ինչպես և ամանորյա մյուս միջոցառումները, այս տարի արժեցել են 320 մլն դրամ (72 մլն 728 հազար ռուբլի):

Միայն մեկ ընկերություն՝ «Սինեմարտ»-ը, 498 հազար դոլար է ստացել քաղաքի կենտրոնական հատվածի զարդարման համար, չնայած նախորդ տարի այդ գումարը պակաս էր գրեթե 30 հազար դոլարով։

Հայերը հիշել են, որ այդ կազմակերպությունն անցած Ամանորին անցքեր էր բացել պատմամշակութային շենքերի պատերին, ինչը շատ քննարկումների տեղիք էր տվել հասարակության մեջ։

«Անցյալ տարի ամեն ինչ փչացրին, այս տարի էլ որոշեցին նույնն անել, ինչո՞ւ «Սինեմարտ»-ը նորից ձեռք բերեց պայմանագիրը, որոշեցին փողերը լվա՞լ»,- հարց է տալիս մի ընթերցող։

Մեկ այլ օգտատեր ընդհանրապես զարմացած է, որ Հայաստանի կառավարությունն այդքան գումար է ծախսում իմանալով, որ ոչ բոլոր ղարաբաղցի փախստականներին է հաջողվել վերադառնալ բնականոն կյանքին: «Փաշինյանը որոշել է նշել Ղարաբաղի կորուստը, մնում է զանգել Ալիևին և ասել «շնորհակալություն», ինչպե՞ս է նա նայելու առանց տուն և առանց իրերի մնացած փախստականների աչքերին»,- հարց է հնչեցնում նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular