ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիի Բարեկամության այգում արդեն գործում է սահադաշտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիի Բարեկամության այգում սկսել է գործել բաց սահադաշտը։ Այգու հյուրերը կարող են սահել չմուշկներով, ինչպես նաև տաքանալ գլինտվեյնով,  տեղի սրճարաններում սուրճ ու թեյ վայելել։ Սահադաշտը մինչև մարտ  բաց կլինի այցելությունների համար՝ երեքշաբթիից կիրակի, ժամը 14։00-22։00-ին:

Սահադաշտն արդեն երկրորդ տարին է, ինչ գործում է Գյումրիում, անցած ձմեռային սեզոնին այն ավելի քան 4000 մարդ է ընդունել:

Բարեկամության այգու վերականգնման ծրագրի իրականացումն սկսվել է 2021 թվականի աշնանը։ 2023 թ. փետրվարին կայացել է սահադաշտի և Վերնիսաժի բացման արարողությունը, որտեղ ներկայացված են գյումրեցի նկարիչների և վարպետների աշխատանքները։ Այգու մնացած գոտիների գործարկումը կիրականացվի աստիճանաբար, այգու վերջնական թարմացված տարածքի բացումը պլանավորվում է 2024 թ-ին։

«Բարեկամության այգին եզակի նախագիծ է քաղաքի համար, որովհետև այն ոչ միայն միավորում է տարբեր գործընկերների՝ պետություն, միջազգային և մասնավոր կազմակերպություններ, այլ համարվում է թերևս այսպիսի մասշտաբով առաջին նախագիծը Հայաստանում, որն ստեղծվել է տեղի բնակիչների հետ համատեղ։ Այգին վերականգնելու գաղափարը Ռուբեն Վարդանյանինն է։ Նա շատ էր ցանկանում, որպեսզի այգին ոչ միայն հաճելի ժամանցի վայր լինի տեղի բնակչության համար, այլև ստեղծի միջավայր, որտեղ  հնարավոր կլինի ծանոթանալ Գյումրիի ինքնատիպ մշակույթին ու ավանդույթներին, ինչպես նաև իր  նորարարական լուծումներով տպավորի քաղաքի հյուրերին: Նա համոզված էր, որ այգու վերականգնումը ոչ միայն կմեծացնի քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները, այլ նաև գյումրեցիներին կտա հպարտության նոր առիթ։ Վարդանյանը շատ անգամ է ասել, որ «գյումրեցիները պետք է սիրեն նախագիծը։ Միայն այդպես այն հաջողված կհամարվի»», – նշել է ծրագիրն իրականացնող TUF հիմնադրամի ղեկավար Ելենա Մուրադյանը։

Այս սեզոնին սահադաշտն անցկացնում է սոցիալական միջոցառում «Բաբո» մարդասիրական ճակատի աջակցությամբ։ Այս բարեգործական նախաձեռնությունն օգնում է Արցախից բռնի տեղահանվածներին, որոնց համար կկազմակերպվեն անվճար այցելության հատուկ օրեր։

Վերնիսաժում տաղավարների և սահադաշտի կառուցումն իրականացվել է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) կողմից, որի համահիմնադիրն է Ռուբեն Վարդանյանը։ Շինարարությունը իրականացվել է Եվրամիությունը՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու BMZ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից,  իրականացվում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular