ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ավստրիա, Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա, Կանադա, Կիրիբատի և Նաուրու՝ Նվերներ տալու օր, Ռուսաստան՝ Հակաօդային պաշտպանության զորքերի օր, Սլովենիա՝ Անկախության և միասնության օր, ԱՄՆ՝ Կվանզաաի օր (աֆրոամերիկացիների ծննդյան փառատոն):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

424- հայոց կաթողիկոս Սահակը պարսկական արքունի դիվանում հայտնաբերել է Գահնամակը և այդ օրը հայտարարվել է Հայ Ազնվականության տոն:

1879– ծնվել է մեծանուն երգահան, խմբավար, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանը:

1909– ծնվել է գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բատիկյանը:

1918-  հայ-վրացական պատերազմի ընթացքում  ավարտվել է գերմանական զորքերի դուրս բերումը Վրաստանից:

1965- ծնվել է հայտնի սասունցի ազգագրագետ Մարոն՝ Երազիկ Մարտիրոսյանը:

1982 - ծնվել է ռուսաստանցի հայ շախմատիստ, գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը:

1991– պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը, Հայաստանը և Թուրքմենիան հաստատել են բելովեժյան համաձայնագիրը: Հայաստանը դարձել է ԱՊՀ երկրներից մեկը:

1993- ռուսական ավիաուղիների  Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ:

2004- Նուռնուս և Նոր Հաճն երկաթուղային կայարանների միջև վթարվել է շոգեքարշը՝ շրջվել է, որի արդյունքում երեք մարդ զոհվել և երկուսը վիրավորվել են:

2008-նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է Uևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով:

2010– վախճանվել է թատրոնի և կինոյի նշանավոր դերասան Կիմ Երիցյանը:

2013 -վախճանվել է  քաղաքական և պետական գործիչ Հենրիկ Ազատյանը:

2014 -վախճանվել է դերասան Կարեն Ջանգիրովը:

2020-վախճանվել է մանկագիր Սուրեն Մուրադյանը:

2022-Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1530 —վախճանվել է Մեծ Մոնղոլների պետության հիմնադիր, ուզբեկական և հնդկական թագավոր Զահարեդդին Մուհամմեդ Բաբուրը:

1664 —ծնվել է բարոկկոյի դարաշրջանի գերմանացի ոսկերիչ Իոհան Մելխիոր Դինգլինգերը:

1820 —վախճանվել է ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Ֆուշեն:

1825 —Ռուսաստանի գահ է բարձրացել Նիկոլայ 1-ին ցարը, որի երդման արարողության ժամանակ Պետերբուրգի Սենատի հրապարակում սկսվել է դեկաբրիստների ապստամբությունը:

1831– Միլանում կայացել է Վինչենցո Բելլինիի «Նորմա» նշանավոր օպերայի պրեմերան:

1890 – վախճանվել է գերմանացի գործարար և հնագետ Հենրիխ Շլիմանը:

1893 —ծնվել է Չինաստանի սոցիալիստական հեղափոխության առաջնորդ և Չինաստանի ղեկավար Մաո Ցզեդունը:

1896 -վախճանվել է գերմանացի Ֆիզիոլոգ և փիլիսոփա, պրոֆեսոր Էմիլ Դյուբուա Ռեյմոնը:

1939 —թուրքական էրզինջան քաղաքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 39 հազար մարդ:

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Կերչ-Ֆեոդոսյան դեսանտային օպերացիան:

1946 —Լաս-Վեգասում բացվել է հանրահայտ բանդիտ Բագսի Սիգալի կառուցած «Ֆլամենգո» հյուրանոցը և այդ օրվանից Լաս-Վեգասը սկսել է վեր ածվել խաղային համաշխարհային մայրաքաղաքի:

1949 —ծնվել է թատրոնի և կինոյի ռուս արտիստ, երգիչ Միխաիլ Բոյարսկին:

1972– վախճանվել  է ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարի Թրումենը:

1975 —սկսվել է շահագործվել խորհրդային գերձայնային  «Ту-144» ուղևորատար օդանավը:

1977– վախճանվել է ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հովարդ Հոուքսը:

2003 —Իրանի Բամա տարածքում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը բերել է տասնյակ հազարավոր մարդկանց մահվան:

2004– Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ և ցունամի, որի հետևանքով զոհվել է մոտ 230 000 մարդ:

2006 - վախճանվել է ԱՄՆ-ի 38–րդ նախագահ Ջերալդ Ֆորդը:

2009-վախճանվել է Rocher բնական կոսմետիկ միջոցների ստեղծող Իվ Ռոշերը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular