ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մավրն արեց իր գործը. ինչո՞ւ էր պետք հաշվեհարդար տեսնել Արցախի հետ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

360tv.ru-ն «Մավրն արեց իր գործը» վերնագրով հոդվածում գրում է, որ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, կարող է փորձել Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Եվ այդ ժամանակ նրանք կորոշեն երկիրը վերածել հերթական հակառուսաստանի և խզել երկար տարիների կապերը Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Այս մասին գրել է «Մորդորի ձայնը» Telegram ալիքի հեղինակը «360» ալիքի սյունակում։ Հաջորդիվ՝ նրա ուղիղ խոսքը. «Ի՞նչ է սպասվում Հայաստանին տեսանելի ապագայում: Գուցե արցախյան աղետով ամեն ինչ վերջապես կարգավորվի՞, և երկիրը սկսի ապրել նորմալ կյանքո՞վ։

Ի վերջո, Ջորջ Սորոսի կառույցների օգնությամբ մեծացած հայերի մի ամբողջ սերնդի համար Արցախը մի տեսակ առանց բռնակի ճամպրուկ էր, սովորական կյանքին խանգարող բեռ։ Այսինքն, դրա պատճառով են շրջափակումը, տնտեսության հետ կապված խնդիրները և, ընդհանրապես, Հայաստանի բոլոր անախորժությունները։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ լուծել այդ բոլոր խնդիրները, և շատ հայաստանցիներ պատրաստակամորեն հավատացին նրան։ Եվ նա չխաբեց, նա «լուծել» է Արցախի խնդիրը: Հիմա Հայաստանն այլևս առանց բռնակի ճամպրուկ չունի, այդ շղթաները չկան, հիմա ամեն ինչ պետք է սկսի զարգանալ, անտանելի բեռից ազատված երկիրը, անշուշտ, իմաստուն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է սկսի հարստանալ։

Այո՞: Չէ մի չէ: Ո՛չ, տղաներ: Նրանք պարզապես ուզում են ձեզ դարձնել մեկ այլ հակառուսաստան, ոչ ավելին: Եվ եթե այդ հակառուսաստանը դառնա ոչ թե պարզապես խոց, այլ արյունահոսող խոց, ապա այնքան ավելի լավ անտեսանելի այն դրամատուրգների համար, որոնք այդ վայրենի ծրագիրը մտահղացել են։ Արցախը ձեզ համար բեռ չէր: Դա, փաստորեն, այն գաղափարն էր, որը երկար տարիներ պահպանել ու աջակցել էր հայոց պետականությանը։ Արցախը կարող էր համախմբել ողջ հայությանը, և հենց դրա պատճառով էլ պետք էր նրա հետ հաշվեհարդար տեսնել։ Ինչը և Փաշինյանի գլխավոր խնդիրն էր: Եվ Մավրն արեց իր գործը, բայց իրականում նրան հեշտությամբ հեռանալ չի հաջողվի։ Նա իշխանությունը լցրել է այնպիսի մարդկանցով, որոնք արդեն պատրաստ են իրեն տապալել, որպեսզի շարունակեն տերերի մտադրվածն իրագործել, այն է՝ Հայաստանից ինչ-որ բան սարքել Ուկրաինայի նմանությամբ։

Եվ հենց այն պատճառով, որ Արցախն ինչոր կերպ միավորում էր Հայաստանը, Արևմուտքը ոչ միայն ոչնչով չօգնեց ձեզ, երբ տեղի ունեցավ աղետը, այլ հանգիստ և գոհունակությամբ դիտեց այդ ամենը: Որովհետև նրա ծրագիրն աշխատեց ճիշտ այնպես, ինչպես նախատեսված էր: Իզուր են հայ երիտասարդները հույս փայփայում, որ այժմ երկիր կգա բարգավաճումը և երջանկությունը: Արթնացե՛ք, տղաներ, և միայն նայե՛ք, թե ով է ձեզ կառավարում: Ձեր բոլոր նախարարներն ու հատուկ ծառայությունների ղեկավարները սորոսաբնի ծնունդներն են, նրանք ընդհանրապես թքած ունեն Հայաստանի վրա։ Նրանց համար գլխավորը Հայաստանը Ռուսաստանից պոկելն է, և դա՝ անկախ գնից։ Եվ նրանք կանգ չեն առնի ոչ մի բանի առաջ:

Այս բոլոր պարոնները շատ սերտ կապված են ամերիկյան տարբեր հիմնադրամների ու կազմակերպությունների հետ և առաջնորդվում են ոչ թե հայ ժողովրդի բարեկեցության մտահոգությամբ, այլ անում են այն, ինչ պատվիրում են ԱՄՆ դեսպանատանը, որտեղից էլ ներկայում իրականում ղեկավարվում է Հայաստանը։ Իսկ ամենացավալին այն է, որ, հավանաբար, Փաշինյանն ինքն էլ չգիտի այդ ողջ ճշմարտությունը, քանի որ նա սովորական խամաճիկ է այդ մեծ խաղում։ Ո՞վ գիտե, միգուցե մոտ ապագայում նրան գահընկեց անեն նրանք, որոնց նա համարում է իր զինակիցներ։ Միգուցե՝ հենց նույն Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը, որ կամաց-կամաց ՀԱՊԿ-ի գաղտնիքներն է հայտնում ամերիկացիներին։

Իսկ ինքը՝ Փաշինյանը, կհայտնվի ինչ-որ տեղ տաք Կալիֆորնիայում՝ արժանապատիվ հարստությամբ և առանց փոշոտ աշխատանքի, ասենք, օրինակ՝ կդասավանդի ինչ-որ համալսարանում։ Ամեն ինչ կարող է պատահել, երբ ամերիկացիներն են ղեկավարում խաղը: Մի բան է ակնհայտ: Այդ ամենը լավ բան չի խոստանում Հայաստանի ժողովրդին։ Ամերիկացիները թքած ունեն Հայաստանի և հայերի վրա, և նրանք անգամ պատրաստ են այրել այն հանուն Ռուսաստանի դեմ պայքարի: Մեկ նման օրինակ արդեն կա: Մի՞թե դա բավական չէ հասկանալու համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular