ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաղթանքը, թերևս, կռահելի է ու անփոփոխ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ընդունված է ասել, «փորձագիտական դիտարկումներն ու վերլուծաբանական կանխատեսումները» թույլ են տալիս անբեկանելիորեն պնդել, որ 5 օր անց վրա է հասնելու 2024 թվականը, որը չինական օրացույցով համարվում է «Վիշապի տարի»: Ու տարին նահանջ է, այսինքն, փետրվարին 29 օր է լինելու: Լավ, շեղումները՝ մի կողմ... Ինչ վերաբերում է դեռևս ընթացող 2023ին, ապա ամփոփելու առանձնապես շատ բան չկա, որքան էլ որ տարին հարուստ էր իրադարձություններով, որոնց մեծ մասը՝ աղետային ու կորստաբեր: Դե, ինչպես առնվազն վերջին երեք տարին: Առհասարակ, վերջին շրջանում «տարին ամփոփելիս» անհրաժեշտ է անպայման հաշվի առնել նախորդ տարիները, 2018-ից սկսած, քանի որ ներկայում արձանագրվող կորուստներն ու իրադարձությունների ճակատագրական ընթացքը գալիս են այդ «թավշյա», իսկ ավելի ճիշտ է ասել՝ փշյա շրջադարձից, լինի դա Արցախի կորուստը, հայաթափումը, թե մեր երկիրն ու պետականությունը կործանման անդունդը հրող այլ գործընթաց:

Ի մի բերելով 2023-ի հետևանքները (համաձայնեք, որ մեր վիճակում «արդյունքներ» բառը որպես խայտառակ ցինիզմ կհնչեր), բնականաբար, ամենից առաջ պետք է առանձնացնենք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն առ այն, թե՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Պարզ ասած՝ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, այն հռչակեց որպես «ադրբեջանական տարածք»: Ու չնայած դրա մասին նա առաջին անգամ բացեիբաց հայտարարեց 2023-ի գարնանը (ապա տարվա ընթացքում բազմիցս, առիթ-անառիթ կրկնեց այդ հայտարարությունը), Փաշինյանը դրա վերաբերյալ պայմանավորվածություն կայացրել էր դեռևս 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Մակրոնի միջնորդությամբ Ալիևի և Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

Տարվա հետևանքների շարքում, բնականաբար, պետք է ընդգծել ադրբեջանական հանցագործ իշխանության կողմից Արցախի շրջափակումը շարունակելը, որն այդ տարվա ամառվանից ընդունեց համապարփակ (տոտալ) բնույթ: Հանրագումարում, հիմնվելով Նիկոլ Փաշինյանի պարտվողական հայտարարությունների՝ Արցախի հայկականությունն ուրանալու փաստերի վրա, ոգևորված դրանից ու Փաշինյանի այն հավաստիացումներից, որ Արցախի հայությանը ցեղասպանության ենթարկելու դեպքում Հայաստանը ոչ մի կերպ չի միջամտելու և չի խոչընդոտելու, ադրբեջանաթուրքական տանդեմը շրջափակման օղակի մեջ առած Արցախի շուրջ կուտակեց հսկայական զինուժ, ապա սեպտեմբերի 19ին սկսվեց բուն ռազմագործողությունը, որն, ըստ պաշտոնական վարկածի, տևեց 1 օր: Ակնհայտ էր, որ Հայաստանի իշխանության կողմից ուրացված ու մերժված լինելու, ռուսական խաղաղապահ ուժերի՝ չմիջամտելու և չխանգարելու պայմաններում Արցախի պաշտպանության բանակը մի քանի հազար մարտիկները, այն էլ՝ շուրջ 9 ամիս տևած շրջափակումից հետո, ուղղակիորեն անկարող էին տևական դիմադրություն ցույց տալ ադրբեջանաթուրքական ուժերին:

Հաշված օրերի ընթացքում Արցախը հայաթափվեց: Տեղի ունեցավ մի բան, որ հազարավոր տարիների ընթացքում չէր եղել երբևէ: Սա «տարվա ամփոփման» առանցքային, եթե ոչ հիմնական դրվագն է: Ու այս հայրենազրկման հետևանքները, թույլ տանք մեզ նկատել, դեռ շատ երկար ժամանակ են հիշեցնելու իրենց մասին՝ շարունակելով ազդել Հայաստանի թե՛ ներքաղաքական գործընթացների, թե՛ արտաքին-քաղաքական քայլերի բովանդակության ու տրամաբանության վրա: Անողոք ու անհերքելի փաստն այն է, որ 21-րդ դարում հայությունն առաջին անգամ «Նոր տարի է անելու»՝ առանց Արցախի: «Ամանոր ենք նշելու» առանց Գանձասար, առանց Դադիվանք, առանց Ղազանչեցոց ու առանց Ամարաս, որտեղ Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում բացել էր հայկական առաջին դպրոցը…

Ու այդ ամենի գլխավոր պատճառն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն են: Ի լրումն, 2023-ին շարունակեցին ադրբեջանական օկուպացիայի տակ մնալ ՀՀ հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր, իսկ իշխանության խոսույթում ավելի ու ավելի հաճախ սկսեցին հնչել Հայաստանից էլի ու էլի տարածքներ, ամբողջական գյուղեր թշնամուն նվիրելու մասին արտահայտություններ: Անցնող տարվա հետևանքների շարքում, անկասկած, պետք է ընդգծել հայ-ռուսական հարաբերությունների հետևողական ու շարունակական վատացումը, որի հիմնական նախաձեռնողն ու շարժիչ ուժը Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչներն են: Այդ շարքում, իհարկե, դժվար է շրջանցել Փաշինյանի ու նրա քաղաքական ու ոչ միայն քաղաքական մերձավորների դեմարշերը, հակառուսական հայտարարությունները:

Տարվա ընթացքում արձանագրված հիշարժան իրադարձությունների շարքում, ինչ խոսք, արժե առանձնացնել այն, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ ու հետևողականորեն ապացուցեց՝ իր համար ընտրություններ գոյություն չունեն, և ընտրություններում պարտվելու դեպքում անգամ Փաշինյանի իշխանությունը, ռեպրեսիվ մարմինների ներգրավմամբ կամ խարդավանքներ հրահրելով, իշխանազավթում է իրականացնում: Տարվա հիմնական հետևանքներից մեկն այն է, որ չիրականացավ հազարավոր հայ մարդկանց ցանկությունը՝ 2023-ին ազատվել Փաշինյանի կործանարար իշխանությունից: Այնպես որ, 2024-ի գալստյան հետ կապված մաղթանքը թերևս կռահելի է ու, կարծում ենք, անփոփոխ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular