ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թմբիրից դուրս գալու անհրաժեշտությունը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հանրությունն ի վիճակի չեղավ կանխել Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը՝ չնայած բազմաթիվ իրավապաշտպաններ, ցեղասպանագետներ ու մասնագիտացված կառույցներ զգուշացնում էին ցեղասպանության վտանգի մասին։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն էլ իր երկրորդ զեկույցում արձանագրեց, որ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետությունները, որոնք մասնակցում են Ադրբեջանի հետ բանակցություններին, տարբեր պատճառներով անտեսել են Լեռնային Ղարաբաղի էթնիկ խմբի համար ցեղասպանության լուրջ ռիսկի մասին ճշգրիտ և մատչելի տեղեկատվությունը։ Բայց արդեն Արցախի հայաթափումից հետո միջազգային դերակատարների դիրքորոշումներում որոշակի փոփոխություն է նկատվում։ Ուշագրավ է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, թե Ղարաբաղի հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան, իսկ նրանց իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորվեն։

ԱՄՆ պետքարտուղարությունը ևս ընդգծում է Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի իրավունքը։ Իսկ վերջերս էլ ռուսական կողմն է ընդգծում Արցախի հայերի վերադառնալու անհրաժեշտությունը։ Օրինակ՝ ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, թե ռուսական զորակազմը շարունակում է կատարել առաջադրանքները՝ որպես խաղաղ կյանք կառուցելու և բնակիչներին տարածաշրջան վերադարձնելու հնարավորության երաշխավոր։ Այլ հարց է, որ Ռուսաստանը և Արևմուտքը արցախահայության վերադարձը տեսնում են իրենց առանձին շահերի տեսանկյունից։ Այսինքն, Ռուսաստանն Արցախի հայության վերադարձը տեսնում է միայն իր միջնորդության և ռուս խաղաղապահների առկայության պայմաններում։ Իսկ Արևմուտքը արցախահայության վերադարձը տեսնում է տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու և Արցախում արևմտյան խաղաղապահների տեղակայման պայմաններում։ Բայց լուրջ խնդիր է այն, որ ՀՀ իշխանությունները մտադիր չեն բարձրացնել արցախահայության վերադարձի հարցը և օգտվել ստեղծված միջազգային բարենպաստ իրավիճակից։

Փոխանակ պայմաններ ստեղծեն՝ ցույց տալու համար, որ Արցախի ինստիտուտները շարունակում են գործել, արցախահայությունը շարունակում է Հայաստանում գտնվել փախստականի կարգավիճակով, նրանց դեմ հանցագործություններ են կատարվել, և Արցախի հարցը լուծված չէ, ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախի թեման հանկարծ չբարձրանա ու վերջնականապես փակվի։ Դրա համար էլ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի այն հայտարարությանը, թե Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները, շատ կոշտ ձևով են արձագանքում։ Եվ քպական շրջանակներից հայտարարություններ են հնչում, թե իրենք են Հայաստանում միակ իշխանությունը, և իրենցից բացի երկրում այլ ինստիտուտներ և հրամանագրեր ստորագրողներ չեն կարող լինել։

Իսկ ի՞նչ խնդիր են լուծում սրանով ՀՀ իշխանությունները։ Թերևս նրանց հիմնական նպատակադրումը շարունակ զիջելն ու Ադրբեջանին ծառայություններ մատուցելն է, որպեսզի ցույց տան, թե՝ տեսեք, անգամ չենք թողնում, որ Արցախի պետական ինստիտուտները գործեն, որ հանկարծ Ադրբեջանը չզայրանա, ու իրենք շարունակեն մնալ իշխանության ու վայելեն իրենց նկատմամբ թշնամու բարեհաճությունը։ Ինչ վերաբերում է Արցախի իշխանություններին, ապա հարկ է նկատել, որ միայն Արցախի նախագահի հայտարարությամբ պետական ինստիտուտների լուծարման վերաբերյալ ստորագրված փաստաթուղթը ուժը կորցրած չի համարվում։ Եթե Արցախի իշխանությունները գործում են, ապա օրենսդրական առումով պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն՝ ի ցույց դնելու համար, որ Արցախի պետականությունը շարունակելու է գոյություն ունենալ՝ անգամ վտարանդի կարգավիճակում։ Կամ էլ պետք է ուղղակի հայտարարվի, որ նման հրամանագիր ի սկզբանե գոյություն չի ունեցել։

Միևնույն ժամանակ, Արցախի իշխանությունները պետք է միշտ թեժ պահեն այն թեման, որ Արցախի դեմ ցեղասպանական հանցագործություններ են կատարվել, ու այդ հարցը բարձրացնեն միջազգային հանրության ու ՀՀ իշխանությունների առաջ։ Երբ մենք մեր ունեցած խաղաթղթերը գործի չենք դնում, Ադրբեջանն անգամ չունեցած տեղից է խաղաթղթեր ստեղծում։ Օրինակ՝ արհեստական կառույցներ են ձևավորվում Հայաստանի նկատմամբ հավակնություններ ցուցաբերելու համար։ Այդպիսի արհեստածին կառույցներից մեկն էլ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքն» է, որը հատկապես վերջին ամիսներին շատ ակտիվ է։ Մի խոսքով, անհրաժեշտ է դուրս գալ թմբիրից և մեր ունեցած բոլոր հնարավորությունները գործարկել Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար, այդ թվում՝ սփյուռքի ունեցած ներուժը գործի դնելու միջոցով։ Դա անհրաժեշտ է առաջին հերթին հետագա զարգացումների համար...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular