ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն բախվում են հինգերորդ սերնդի իրենց կործանիչների խնդիրներին. BI

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աշխարհի առաջատար տերությունները տասնամյակներ աշխատել են ահեղ նավատորմի եւ հինգերորդ սերնդի կործանիչների ստեղծման ուղղությամբ, եւ այդ աշխատանքը դեռ շարունակվում է։

ԱՄՆ-ն ստեղծել է հինգերորդ սերնդի առաջին կործանիչը՝ հազիվ նկատելի Lockheed Martin F-22 Raptor-ը, իսկ այդ նախագծից հետո ստեղծվել է Lockheed Martin F-35 Lightning II հարվածային կործանիչը։ Ռուսաստանը եւ Չինաստանն ունեն Սու-57 եւ Չենդու J-20։

F-22-ն այլեւս չի արտադրվում, եւ յուրաքանչյուր երեք նորագույն ինքնաթիռներից մեկը (հինգերորդ սերնդի) բախվում է խնդիրների։

 

Հինգերորդ սերնդի կործանիչ որակվելու համար ինքնաթիռը պետք է ունենա որոշակի բնութագրեր, այդ թվում՝ աննշմարելիություն, որը թույլ կտա խուսափել հայտնաբերվելուց, պետք է ունենա նաեւ գերձայնային արագությամբ թռչելու ունակություն՝ առանց ֆորսաժային խցիկների միացման։

Ավիացիոն փորձագետները Business Insider-ի հարցազրույցում նկարագրել են մի քանի խնդիրներ՝ կապված հինգերորդ սերնդի ռուսական, չինական եւ ամերիկյան կործանիչների հետ, ներառյալ անտեսանելի տեխնոլոգիաների խնդիրը։

Ռուսական Սու-57

Սու-57-ը հինգերորդ սերնդի կործանիչ ստեղծելու Ռուսաստանի առաջին փորձն է, բայց վերլուծաբանները կասկածում են, թե այն իրոք համապատասխանում է այդ պահանջին՝ հաշվի առնելով նրա թերությունները մի քանի կարեւոր առումներով։

Սու-57-ը ռուս զինվորականներին է տրամադրվել 2020թ.։ Ասում են, որ Մոսկվայի զինանոցում ընդամենը 10 նման ինքնաթիռ կա, բայց պետական ԶԼՄ-ները ենթադրում են, որ տարեվերջին այդ թիվը կավելանա՝ հասնելով 22-ի եւ 76-ի՝ 2028թ.։

Սու-57-ը փորձարկել են Սիրիայում 2018թ.։ Անցած տարի ռուսաստանցի պաշտոնատար անձինք հայտարարել էին, որ ինքնաթիռը մեծ փորձ է կուտակել Ուկրաինայում, ինչը հաստատվում է հետախուզական տվյալներով, որոնք հրապարակել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ Բայց չնայած ինքնաթիռները գուցե մասնակցել են որոշ գրոհների, Սու-57-ի լայն օգտագործման վկայությունները շարունակվող պատերազմում այնքան էլ շատ չեն։ Դրանցից մեկը կարող է լինել այն, որ ռուսական ինքնաթիռը այնքան էլ աննկատ չէ, ինչը թույլ կտար նրան գործել որպես հինգերորդ սերնդի լիարժեք կործանիչ։ Ինքնաթիռների հետ կապված խնդիրները ներառում են Մոսկվայի ակնհայտ փորձերը՝ այն զինել աննշմար շարժիչներով, որոնք կարող էին համարժեք նվազեցնել նրա ռադիոլոկացիոն նկատելիությունը։

Վերջնարդյունքում՝ Ռուսաստանը չի ցանկանում օգտագործել իր Սու-57-երն Ուկրաինայում, ինչը «վկայում է այն մասին, որ նրանք վստահ չեն ինքնաթիռի աննկատելիության հարցում»,- ասել է միավորված ծառայությունների Թագավորական ինստիտուտի (RUSI) ավիացիայի գծով փորձագետ Ջասթին Բրոնքը։ Նրա խոսքով՝ ինքնաթիռը կարող է կրել Р-77 «օդ-օդ» հթրիռի հին տարբերակը։ Այն ունի «ծալվող» վանդակավոր կողեր, որոնք թույլ չեն տալիս այն կրել ինքնաթիռի ներսում եւ, հետեւաբար, սպառնալիքի տակ են դնում նրա աննշմարելիությունը»,- ասել է նա։

Չինական J-20

Չինաստանն ունի հինգերորդ սերնդի կործանիչների ծրագիր։ Չինական Chengdu J-20-ը զինվորականներն ստացել են 2017թ.։

Այն համալրել է Պեկինի զինանոցը, որը 1 900 կործանիչ ունի։ Ըստ գնահատականների՝ Չինաստանն ստեղծել է ավելի քան 200 J-20 եւ պատրաստում է մի քանի նոր կործանիչներ, որոնց մեջ՝ հայրենական արտադրության WS-15 շարժիչը։

WS-15-ը սկզբում պետք է տեղադրվեր J-20-ին, քանի որ այն թույլ էր տալիս կործանիչին թռչել գերձայնային արագությամբ՝ առանց ֆորսաժային խցիկների միացման եւ աննկատ։ Բայց չինական պաշտպանական արդյունաբերությունն արդեն վաղուց դժվարություններ ունի կատարելագործված շարժիչի հետ կապված, ուստի զինվորականները դրա փոխարեն օգտագործում են հին չինական եւ ռուսական շարժիչները։

«J-20- շարժիչները  մեծ գլխացավանք էին, բայց ես կարծում եմ, որ դրանք ավելի լուրջ խնդիրների մասին են մատնանշում չինական պաշտպանական արդյունաբերությունում»,- ասել է ԱՄՆ ՌԾՈւ հետախուզության նախկին սպա Մայք Դամը։ «Չնայած Չինաստանի ողջ տեխնոլոգիական առաջընթացին՝ այն նախկինի պես հետ է մնում Արեւմուտքից բարձր տեխնոլոգիաներում՝ լինեն շարժիչներ, աննկատ նյութեր, թե մետալուրգիա»։

Չնայած նախորդ անհաջողություններին՝ անցած ամռանը J-20-ը օդ է բարձրացել WS-15 շարժիչներով՝ նշանակալի պահի։ Բայց եթե անգամ Չինաստանին հաջողվի հաղթահարել  իր արտադրական խնդիրները, WS-15 շարժիչների հուսալիությունը դեռ հարցականի տակ է եւ կարող է խնդիրներ առաջացնել։

«Շարժիչի ծառայելու ժամկետի ընթացքում  այն պետք է հաճախ տեխնիկական սպասարկման ենթարկվի եւ, հավանաբար, ավելի հաճախ փոխարինվի»,- ասել է Դամը։ «Այդ խնդիրները ի վերջո կազդեն ինքնաթիռի պատրաստ լինելու ու հասանելիության վրա»։

RAND Corporation վերլուծաբանական կենտրոնի լիցենզավորված ինժեներ Մայքլ Բոներտը նշել է, որ քիչ նկատվող նյութերը, ինչպիսին է ինքնաթիռի ծածկը, թանկ արժեն եւ մեծ ներդրումներ են պահանջում։

«Անտեսանելի ինքնաթիռը ավելին է, քան պարզապես ինքնաթիռը»,- ասել է Բոներտը։ «Դրանք հրթիռներ են, տակտիկա, լոգիստիկա, տեխնիկական սպասարկման ենթակառուցվածք»։

Ինչպես եւ Ռուսաստանը, Չինաստանը դեռ համեմատաբար սկսնակ է հինգերորդ սերնդի կործանիչների խաղում։ Բայց անգամ ԱՄՆ-ն, որը 2005 թվականից հինգերորդ սերնդի ինքնաթիռ ունի, խնդիրներ ունի նոր Joint Strike Fighter-ի հետ կապված։

Ամերիկյան F-35

Lockheed Martin ավիատիեզերական եւ պաշտպանական ընկերության ստեղծած F-35-ը հինգերորդ սերնդի երկրորդ ինքնաթիռն է ամերիկյան զինանոցում F-22 Raptor-ից հետո եւ արտադրվում է երեք տարբերակով։

ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի F-35B-ն կարող է կատարել կարճ թռիչք եւ ուղղահայաց վայրէջք եւ առաջին անգամ հասել է նախնական մարտական պատրաստ վիճակի կամ IOC-ի 2015թ.։ ԱՄՆ ՌՕՈւ-ն F-35A-ն օգտագործում է 2016թ., այն դեպքում, երբ ԱՄՆ ՌԾՈւ-ն օգտագործում է F-35C-ն, որը նավատորմն ստացել է 2019թ.։

Ինքնաթիռը, որն ստեղծվել է ցամաքային գրոհների, օդ-օդ մարտի համար, պարեկել է Եվրոպայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ որոշակի մարտական փորձ ձեռք բերել Մերձավոր Արեւելքում։

Ամերիկացի զինվորականները եւ ԱՄՆ մի շարք դաշնակիցներ օգտագործում են հինգերորդ սերնդի ինքնաթիռը։ Իսրայելը առաջին երկիրն էր, որն այդ ինքնաթիռն օգտագործել է մարտում։

Ամերիկյան զինված ուժերը ունեն մոտ 450 F-35, եւ Պենտագոնը նախատեսում է գնել եւս մոտ 2 500-ը հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում։ Կյանքի ցիկլի մոտավոր արժեքը ավելի քան 1,7 տրլն դոլար է, որոնց մեծ մասը ծախսվում է ինքնաթիռի շահագործման եւ նորոգման վրա։

Տեխնիկական սպասարկման եւ կայունության խնդիրները, որոնք հաճախ ազդել են կործանիչի պատրաստ լինելու վրա, խանգարել են թանկարժեք ծրագրին, եւ դա շարունակվում է։ Այս տարի ավելի վաղ ինքնաթիռը կարող էր կատարել ժամանակի կեսից ավելի առաքելություններ։

Ընդհանուր ծրագիրն այն է, որ երկար տարիներ F-35 ծրագիրը կենտրոնացած էր արտադրության վրա, ասել է GAO պաշտպանական հնարավորությունների եւ վարչության խմբի տնօրեն Դիանա Մաուրերը։

«F-35-ը  նորոգման դեպոյական հզորություններ չուներ, որոնք կկարողանային նորոգել ինքնաթիռը, եթե դրա կարիքը լիներ։ Անգամ այժմ ծրագիրը դեռ մի քանի տարով հետ է մնում»,- ասել է Մաուրերը։ Դա նշանակում է, որ երբ ինքնաթիռի հիմնական մասերը նորոգելու կամ փոխարինելու կարիք ունենան, հաճախ դրանք ստիպված կլինեն վերադարձնել արտադրողին։ «Դա մեծ ձգձգումներ է հանգեցնում»,- ասել է նա։ Իսկ քանի որ այդ դետալների նորոգումը շատ ժամանակ է պահանջում, ձգձգումն ավելանում է, ինքնաթիռը դառնում է «սակավարդյունավետ թռիչքի համար»։

GAO-ի դեկտեմբերյան հաշվետվությունում նշվել է, որ գոյություն ունեն նաեւ կործանիչի սառեցման համակարգի խնդիրներ, ինչը կարող է հանգեցնել շարժիչի մաշվածության եւ կրճատել նրա շահագործման ժամկետը։

«ԱՄՆ-ի համար իսկապես կարեւոր է վերահսկողության տակ վերցնել F-35-ի ծրագիրը։ Մենք օդաչուներից լսել ենք, որ իրենք շատ գոհ են սպառազինության այդ համակարգի հնարավորություններից»,- ասել է Մաուրերը՝ ավելացնելով, որ «դա մեր մարտական ավիացիայի զորատեսակների պարզապես ապագան չէ, դա նրա ներկան է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular