Թուրքիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է AFAD-ը։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում։
Էպիկենտրոնը գտնվել է 11,46 կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ Քահրամանմարաշ նահանգը 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերից ամենաշատ տուժածներից էր։
Նշենք, որ այն ժամանակ բնական աղետը Թուրքիայում և Սիրիայում խլել էր մոտ 60 հազար մարդու կյանք։