ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն տարանջատում է սահմանազատման-սահմանագծման հարցը, որ հաջորդիվ լեգիտիմացնի Հայաստանի նկատմամբ ռազմական ուժը. Ստեփան Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օրեր առաջ հայտարարել է՝ սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումներից։ Այս հայտարարությանն ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ Հայաստանը կարող է դիտարկել այն գործելաոճը, ըստ որի՝ սահմանների սահմանազատումը կարելի է իրականացնել «խաղաղության պայմանագրից» զատ, քանի որ ժամանակային առումով այդ գործընթացը կարող է շատ ավելի երկար տևել, նույնիսկ տարիներ։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Aysor.am-ի հետ զրույցում նշում է՝ պաշտոնական Երևանը չի հակադրվում Բաքվի այդ օրակարգին, որովհետև պաշտոնական Երևան գոյություն չունի, այսինքն՝ Հայաստանը չի կառավարվում Հայաստանի շահերը պաշտպանելու տրամաբանությամբ։

«Ադրբեջանին պետք է, որ իր բոլոր պահանջները Հայաստանը վավերացնի պայմանագրով, այսինքն՝ Հայաստանը վերջնականապես հրաժարվի Արցախից․ այդպիսով Բաքուն կանցնի օրակարգի հաջորդ հարցերին։ Հայաստանը միակ պահանջը, որը կարող է ներկայացնել՝ տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահանջն է, մինչդեռ ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանի և ոչ մի պահանջ չի ընդունում։ Սա նշանակում է, որ հաջորդիվ Ադրբեջանը Սյունիքի հարցն է առաջ տանելու։ Պատահական չէ, որ Թուրքիայի առևտրի նախարարը երկու օր առաջ հայտարարել է, թե Սյունիքի հարցը բաց է»։

Ստեփան Դանիելյանի գնահատմամբ, եթե կնքվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, փաստաթղթով ամրագրվելու է, որ Հայաստանը հրաժարվում է Արցախից, Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը պաշտպանելու հանձնառությունից։ Բաքուն, հիմնական համարվող փաստաթղթից դուրս թողնելով սահմանազատման-սահմանագծման հարցը,  նպատակ ունի հետագայում լեգիտիմացնել Հայաստանի նկատմամբ ռազմական ուժը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular