ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. 500-ից ավելի մեքենա մնացել է ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունքի մարզից դեպի Վայոց ձորի մարզ ճանապարհին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Արդեն 3 ժամ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի պարեկները, ելնելով վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից, ժամանակավորապես դադարեցրել են ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկից դեպի Վայոց ձոր երթևեկությունը:

Տրասնպորտային միջոցների երկկողմանի շարժը դադարեցվել է, ու պատճառը ոչ թե Վայոց ձորի մարզի ճանապարհներն են, այլ Սյունիքի մարզից դեպի Վայոց ձոր մերկասառույց ճանապարհները դժվարանցնանելի են դարձրել երթևեկությունը, իսկ երբ տրանսպորտային միջոցները շարժվում էին, ստեղծվում էին արհեստական խցանումներ ու պարեկները, ապա նրանց միացած փրկարարներն ու ճանշինականները մեծ դժվարությամբ էին կարողանում ավտոմեքենաները դուրս բերել անվտանգ վայր:

 

Խցանումն անցնում էր մոտ 5 կմ-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular