ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման դեպք է բացահայտվել

ԻՐԱՎՈՒՆՔ

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի 51-ամյա մի բնակիչ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ և զբաղվում դրանց իրացմամբ։ Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ տղամարդը թմրամիջոցները պահում է իր բնակության վայրում և հենց այնտեղից էլ իրացնում է։

Փաստով նախաձեռնվեց քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 22-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 51-ամյա տղամարդուն:

Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել նրա՝ Երևան քաղաքի Արհեստավորների 1-ին փողոցում գտնվող բնակության վայրում: Հայտնաբերվել է 1,47 գրամ մեթամֆետամին, 0,93 գրամ հերոին, ափիոնի 5 փաթեթ՝ ընդհանուր 52,95 գրամ քաշով, 8,06 գրամ սև-շագանակագույն հեղուկով ներարկիչ, 5,75 գրամ քաշով թափանցիկ հեղուկով ներարկիչ, մեթադոնային լուծույթով յոթ տարա, սև-շագանակագույն հետքերով փաթեթներ, սև-շագանակագույն հետքերով մետաղյա շերեփ, գդալներ և էլեկտրական կշեռքներ, լուսազդանշան արձակող սարք և դրա համար նախատեսված 3 փամփուշտ:

51-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Քրեական վարույթը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular