ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա ուղերձ է հանրությանը՝ ձեզ խելոք պահեք, թե չէ Մալյանի նման կբանտարկվեք». Նարեկ Մալյանի հարցազրույցը՝ կալանավայրից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սա ուղերձ է հանրությանը՝ ձեզ խելոք պահեք, թե չէ Մալյանի նման կբանտարկվեք». Նարեկ Մալյանի հարցազրույցը՝ կալանավայրից

– Պարոն Մալյան, Հայաստանը վարչապետի շուրթերով ժողովրդավարության բաստիոն է հայտարարվել, բայց անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք այսքան քաղբանտարկյալներ չեն եղել: Դուք Ձեզ զգո՞ւմ եք ժողովրդավարության բաստիոնի, ժողովրդավարության միջնաբերդի բնակիչ: – Այն, ինչ ընդունված է անվանել ժողովրդավար, իրականում լիբերալ ֆաշիզմ է: Այդ առումով, այո, կարելի է փաստել, որ Հայաստանը լիբերալ ֆաշիզմի դրսևորումներով, այսինքն՝ այլակարծության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականությամբ աշխարհում առաջատարներից է: Բռնությամբ հանրությանը պարտադրվող իշխանական նարատիվները չեն հանդուրժում որեւէ քննադատություն, իսկ քննադատների նկատմամբ կիրառվում է ճնշումների ողջ ներկապնակը՝ «մատից ծծած»  քրգործերով բանտարկումներից մինչեւ ֆիզիկական ոչնչացում: Արմեն Գրիգորյանին սպանեցին հրապարակային՝ բոլորի աչքի առաջ: Այսպես կոչված ժողովրդավարության միջնաբերդերի գործառույթն այսօր իրականացնում են Երեւանի եւ Բաքվի բերդերը, ու նշված «բերդերի» բնակիչ-քաղբանտարկյալներն ամեն օր իրենց մաշկի վրա զգում են, թե ինչ է ժողովրդավարությունը Ալիև-Փաշինյան զույգի կատարմամբ:
Ի դեպ, լիբերալ ֆաշիզմի խնդիրը համաշխարհային է, և այսօր աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ, պատերազմներ, ըստ էության, այդ դրսևորումների դեմ են: Լավ լուրն այն է, որ լիբերալ ֆաշիզմը, մեծ հաշվով, արդեն պարտված է, և մոտակա տարիներին աշխարհը վերջնականապես կթոթափի այդ կեղծավոր, արյունոտ, բռնությամբ զուգորդված ժամանակակից ստրկության լուծը: Ըստ իս՝ մյուս կարեւոր դիտարկումն այն է, որ լայնածավալ եւ լկտի ռեպրեսիաներն աշխարհի ցանկացած իշխանության համար սեփական աթոռը պահելու ամենավերջին գործիքն են: Ռեպրեսիան անվերադարձ գործընթաց է: Իշխանությունը կարող է սկզբնական շրջանում խաղալ ժողովրդավարություն, ձևացնել, թե հարգում է իր երկրում բազմակարծությունը, բայց հերիք է ընդամենը մեկ անգամ դիմի ռեպրեսիաների, ու այլևս երբեք հետվերադարձ չի կարող լինել՝ թեկուզ ձևական ժողովրդավարական ռեժիմին: Քանի որ ռեպրեսիոն վիճակը, ինչպես արդեն նշեցի, բռնապետերի վերջին գործիքն է, դրան անխուսափելիորեն հաջորդում է իշխանության կորուստը: Այդպես եղել է և կլինի միշտ՝ առանց որևէ բացառության: Բացահայտված բռնապետերն իրենց իշխանությունը կարող են ժամանակավորապես երկարացնել նավթի պաշարների կամ միջուկային զենքի հաշվին, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանի Հանրապետությունը չունի: Հետևությունները թողնում եմ ընթերցողին:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդքան մարդկանց ձերբակալում, փակում կալանավայրերում, ո՞րն է պատճառը: Օրինակ, ի՞նչ վտանգ են զգացել իշխանությունները Ձեզ հետ կապված:
– Իշխանական բռնաճնշումները եղել են բոլոր ժամանակներում՝ սկսած իսպանական ինկվիզիցիայից մինչև լիբերալ ֆաշիզմ: Բոլոր ժամանակներում բռնաճնշումների նպատակը մեկն է եղել՝ իշխանության կողմից հռչակված միակ ճիշտ «կրոնը» բռնությամբ պարտադրել հպատակներին: Բռնաճնշումների կարճաժամկետ նպատակները երեքն են: Առաջին՝ լռեցնել այն մարդկանց, ովքեր խոսում են իշխանական միակ «ճշմարտության» դեմ կամ կասկածի տակ են առնում այդ միակ «կրոնի» ճշմարտացիությունը: Երկրորդ՝ պատժել այն մարդկանց, ովքեր իրենց գործողություններով կամ խոսքով համարձակվել են դեմ դուրս գալ իշխանական «ճշմարտությանը» և վնաս են հասցրել իշխանական քարոզչության պարտադրված գծին: Երրորդ՝ վախ տարածել հանրության մեջ՝ նպատակ ունենալով վախի միջոցով կանխելու այլակարծության օջախների առաջացումը և հպատակներին պահելու միակ «ճիշտ» քարոզչական գծի մեջ: Կոնկրետ իմ օրինակում առկա են բոլոր երեք նպատակները: Ինձ պատժում են, քանի որ ահռելի վնաս եմ հասցրել ՀՀ-ում ադրբեջանաթուրքական հեղափոխության միջոցով իշխանությունը զավթած լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցին: Ինձ փորձում են լռեցնել՝ բանտարկելով, մեկուսացնելով հասարակությունից, արգելելով տեսակցություններս, հեռախոսազանգերս եւ ամեն տեսակի կապ արտաքին աշխարհի հետ: Եվ երրորդ՝ իմ օրինակով փորձում են վախ ներշնչել հանրության շրջանում: Չէ՞ որ բոլորը տեսնում են, որ իմ քրգործում չկա տուժող, չկա վկա, չկա հետևանք, չկա գեթ մեկ ապացույց, կա միայն մեկ բան՝ Մալյան Նարեկին բանտարկելու մեծ ցանկություն: Բռնապետերից մեկն ասում էր՝ կա մարդ, կգտնենք քրեական հոդվածը: Սա ուղերձ է հանրությանը՝ ձեզ խելոք պահեք, թե չէ Մալյանի նման կբանտարկվեք:
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular