ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունը կտրուկ քայլերի չի գնա արտաքին քաղաքականության դաշտում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ակտիվորեն տարածվում են կեղծ տեղեկատվական հոսքեր, ինչպես նաև ֆոն է ստեղծվել, որ իբր հայ հասարակության ճնշող մեծամասնությունը բացասաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Իրականում իրավիճակն ակնհայտորեն ուռճացված է, և բնակչության շրջանում մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր աջակցում են մեր երկկողմ հարաբերություններին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։

Նրա խոսքով, երկու երկրների միջեւ առկա է սերտ համագործակցություն տնտեսական ոլորտում։

«Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերը. երկու երկրների միջև առևտուրը միայն անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77%-ով և գերազանցել 4,1 մլրդ դոլարը, ինչը ռեկորդային է։ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունն աճել է 43,5%-ով և կազմել 4,4 մլրդ դոլար։ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն այս տարի հասել է 2,645 մլրդ դոլարի (աճը՝ 85%), ներմուծումը՝ ավելի քան 2,25 մլրդ դոլար (աճը՝ 15,4%)։ Բացի այդ, Ռուսաստանը ներկայումս ներդրումներ է կատարում և նախատեսում է շարունակել դրանք Հայաստանի տնտեսության մեջ։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով ՀՀ-ում ներդրումների պորտֆելը 10 ծրագրերի համար գնահատվում է 533 մլն դոլար, ևս 300 մլն դոլար արժողությամբ ծրագրեր քննարկման փուլում են»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանին նման ներդրումներ ոչ ոք նույնիսկ չի էլ առաջարկել։

Ինչ վերաբերում է դեպի Արևմուտք իշխանությունների բռնած կուրսին, որի հիման վրա նրանք փորձում են հակառուսական տրամադրություններ հրահրել հայ հասարակության մեջ, Ղուկասյանը նշեց, որ Արևմուտքից Հայաստանին հատկացվող միջոցները չնչին են ռուսական ներդրումների համեմատ, իսկ Հայաստանի տնտեսության համար ռուսական շուկայի դերն ու նշանակությունը դուրս է որևէ մեկի հետ մրցակցությունից։

«Հասարակական-քաղաքական որոշ ուժեր, որոնք հանդես են գալիս հակառուսական օրակարգով և որպես այլընտրանք առաջարկում հանրապետության զարգացման արևմտյան ուղին, չունեն հստակ փաստարկներ և զբաղված են միայն Հայաստան հոսող օտարերկրյա դրամաշնորհների մշակմամբ, որոնք հակասում են ՀՀ շահերին։ Արտաքին ֆինանսավորմամբ ՀԿ-ները ավելի շատ ծառայում են արտաքին ուժերի շահերին, քան պետական շահերին»,- ընդգծեց նա։

Մեկնաբանելով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հարցազրույցը՝ Արման Ղուկասյանը նշեց, որ Ռուսաստանը և Հայաստանը ներկայումս քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր։

Նա նաև հիշեց. «Վերջերս Հայաստանը և Ռուսաստանը ստորագրեցին նաև շրջանակային պայմանագիր՝  ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համալիր միջոցառումներ իրականացման համար։ Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ներդրումներ կատարել այս ոլորտում։ Հայկական ատոմակայանի համար Ռուսաստանին այլընտրանք պարզապես չկա»։

Հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի իշխանությունները հաճախ, նրա խոսքով, ոչ կոմպետենտ որոշումներ են կայացնում, և եթե նույնիսկ ցանկանում են վնասել ռուս-հայկական հարաբերություններին, մեծ մասամբ վնասում են իրենց իսկ, Հայաստանի իմիջին և մեր երկրի ժողովրդավարական արժեքներին։

Որպես վերջին օրինակ՝ նա հիշեցրեց Sputnik ռադիոկայանի հեռարձակումը մեկ ամսով սահմանափակելու որոշումը։ «Չկա որևէ տրամաբանություն, իրավական հիմք Sputnik ռադիոկայանի հեռարձակումը մեկ ամսով սահմանափակելու համար, բայց կա փաստ, որ սա վնասում է աշխարհում Հայաստանի իմիջին՝ որպես ժողովրդավարական երկրի, որտեղ խոսքի ազատությունը սահմանափակվում է»,- ընդգծեց նա։

Ամփոփելով՝ Արման Ղուկասյանը նշեց, որ ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունը քաջ գիտակցում է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացման կարևորությունը, հետևաբար Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չեն լինի, քանի որ սա հղի է աշխարհաքաղաքական ներկա իրողություններում մեր հանրապետությանը սպառնացող մեծ մարտահրավերներով։

«Հայաստանի իշխանությունները, չնայած բոլոր սուր հարցերին, չեն համաձայնի դուրս գալ ՀԱՊԿ-ից, և այդ մասին իրենք հայտարարում են հրապարակավ։ Կարծում եմ, որ գալիք տարում ռուս-հայկական հարաբերությունները պետք է տեղափոխվեն նոր կառուցողական մակարդակ, դա են պահանջում Հայաստանի շահերը, և բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ոգով»,- հավելեց քաղաքագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular