Եվրամիությունը «խորապես ցնցված է» Գազայի հատվածում պարենի սուր անբավարարութունից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրամիության ղեկավարությունը հայտարարել է, որ «խորապես ցնցված է» այն բանից, որ Գազայի բնակչությունը սուր պարենային անբավարարության սպառնալիքի առջեւ է, տեղեկացրել է АР-ն։
«Դա լուրջ իրադարձություն է, որը պետք է տագնապի ազդանշան դառնա ամբողջ աշխարհի համար, որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի կանխվի մահացու մարդկային աղետը,- նշվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի եւ ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչի հայտարարությունում։- Մեզ հարկավոր է շտապ, անվտանգ եւ անխոչընդոտ հումանիտար հասանելիություն՝ խուսափելու համար հետագա վատթարացումից։ Սովի իրավիճակ է ստեղծվում»։
Ավելի վաղ հրապարակված համալիր գնահատականում նշվել է, որ «ռազմական գործողությունները, ներառյալ ռմբակոծումները, ցամաքային գործողությունները եւ ողջ բնակչության պաշարումը, հանգեցրել են պարենային անվտանգության սուր բացակայության աղետալի մակարդակի ամբողջ Գազայի հատվածում»։