Ուկրաինան ռուսական երեք Սու-34 է խոցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ միանգամից 3 ռուսական Սու-34 կործանիչ-ռմբակոծիչ է խոցել։ Ուկրաինական զեկույցում նշվում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել երկրի հարավում։ Ռուսական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։
Իր հերթին այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկն իր Telegram-ում՝ շնորհակալություն հայտնելով ՀՕՊ կործանիչներին հաջող աշխատանքի համար։
«Սրանք KAB-ների կրիչներ են՝ X-59: Նրանք հրթիռակոծել են Խերսոնի շրջանը»,- հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության մամուլի ծառայությունը։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել նաև Օդեսայի զենիթահրթիռային բրիգադին, որը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 22-ին, ըստ նրա, խոցել է ռուսական մարտական ինքնաթիռ՝ նշելով, թե որտեղ է այն։
«Շնորհակալություն մեր զինվորներին, ովքեր հարավային ուղղությամբ միանգամից երեք ռուսական հրթիռ են ոչնչացրել։ Մե'ր Խերսոնում»,- գրել է Զելենսկին։