ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի 26-ի հրամանագիրը պետք է չեղարկվի․ Արցախի իշխանությունը կարող է շտկել իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե եղել է Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիր, ուրեմն պետք է լինի նաև այդ թուղթը չեղարկող մեկ այլ հրամանագիր, կամ համապատասխան ուրիշ փաստաթուղթ։

Արցախի իշխանությունները չեն կարող պարզապես կանգնել ու ասել՝ համարեք, թե նման թուղթ չի եղել։ Այդ տրամաբանությանմբ վաղն էլ կարող են ասել՝ համարեք, թե Արցախը չենք կորցրել, Ստեփանակերտում ենք ապրում և այլն։

Ես իհարկե հասկանում եմ, որ Սամվել Շահրամանյանի՝ Սեպտեմբերի 26-ի հրամանագրի չեղարկումն այժմ որևէ կերպ չի բարելավելու ո՛չ Արցախի, ո՛չ էլ արցախցիների կացությունը։ Բայց երկու կարևոր հանգամանք կա, որոնք չի կարելի հաշվի չառնել։ 

Խոսքը նախ վերաբերվում է քաղաքական և իրավական հարթություններում Արցախի ճակատագրին վերաբերող ապագա դիսկուրսներին։ Ադրբեջանի դեմ տեղեկատվական, քարոզչական, իրավական, պատմական և այլ ոլորտներում աշխատած ցանկացած մասնագետ կհաստատի, թե որքան կարևոր են նման փաստաթղթերը այս կամ այն թեզը հաստատելու և/կամ հերքելու համար։ Միթե՞ հասկանալի չէ, որ ապագա այդ բանավեճերում Ադրբեջանն արդեն ունի հղման աղբյուր։ Իսկ մե՞նք։ Ո՞նց ենք ապացուցելու, որ նախ թշնամին հղվում է արդեն գոյություն չունեցող փասթաթղթի վրա և ապա, որ այդ հրամանագիրն էլ ստորագրվել է արցախահայությանն ամբողջությամբ կոտորելու Ադրբեջանի սպառնալիքների ներքո։

Երկրորդ հանգամանքն ավելի կարևոր է։ Այն վերաբերվում է Արցախի համար պայքարելու ազգային նպատակադրումներին։ Այսինքն, եթե այսօր չի չեղարկվում հայտնի հրամանագիրը, դա հերթական ապացույցն է այն բանի, որ ոչ միայն պայքար, այլև պայքարի ցանկություն չկա։ Դա նաև ապացույցն է այն բանի, որ այս հարցում Նիկոլն ու Ալիևն են ճիշտ և ոչ թե բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախը մեր Հայրենիքն է ու որ մենք չպետք է հրաժարվենք այն վերականգնելու մեր նպատակներից։ 

Այնպես որ Արցախի իշխանություններին խորհուրդ եմ տալիս չգնալ կեղտոտ այդ ճանապարհով։ Նրանք դեռ կարող են իրավիճակի շտկմանն ուղղված առաջին քայլերն անել։ Նրանք դեռ կարող են խուսափել Նիկոլի ճակատագրին արժանանալու հեռանկարից։ Ես գիտեմ ու հասկանում եմ, որ խոչընդոտող շատ հանգամանքներ կան։ Որ Ադրբեջանում պահվող գերիներ ունենք։ Որ ներսից էլ մեծ ճնշում կա։ Բայց Հայրենիքը պետք է առաջին տեղում լինի։ Սեպտեմբերի 26-ի հրամանագիրը պետք է չեղարկվի։ Դրա համար ընդամենը մեկ շաբաթ ժամանակ է մնացել»,- գրել է քաղաքագետը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular