ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր նպատակը մեր երկրի պետականությունը պահպանելն է. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 20-ին շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացման շրջանակներում հարցազրույցը է տվել «Իրավունք»-ին, վերլուծել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներկայիս իրավիճակը, ներկայացրել դրանից դուրս գալու ելքերը, անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև պարզաբանել Հայաստանում գործող իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականությունը։
«Մեր գլխավոր նպատակը երկիրն այս իրավիճակից դուրս բերելն է։ Բայց այսօրվա իշխանությունը խանգարող հանգամանք է այդ ճանապարհին, որին պետք է հեռացնել»- նշել է Արշակ Կարապետյանը։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նաև անդրադարձել է Ռուսաստանից գնված զենքի ոդիսականին և ներկայացրել դրա իրական պատճառները, թե ինչու ՌԴ-ից ձեռք բերված մեծաքանակ զենքը Հայաստանի Հանրապետություն չի հասել: «Իրականությունը եղել է այն, որ այն զենքը, որը մենք գնել ենք ըստ պայմանագրերի պետք է վերցնեինք Ռուսաստանի տարածքից։ Այդ զենքը մեծամասնությամբ եղել է պատրաստ, եղել է պահեստավորված։ Պատկերացրեք երկու-երեք տարի եղել է պահեստներում, ռուսական կողմը սպասարկել է, պահպանել է: Ես, ճիշտն ասած, զարմացած եմ, թե ինչի է պայմանագրերը կնքվել, որ պետք է հայկական կողմը վերցներ Մոսկվայից, ինչի չէր կարելի այնպիսի պայմանագիր կնքեին, որ արտադրողը պետք է հասցնի Երևան»,-նշել է Արշակ Կարապետյանը և հավելել, որ ՌԴ դեմ կիրառվող սանկցիաները և Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհն է եղել միակ խոչընդոտը։ Իսկ սանկցիաներն, ի դեպ, ՌԴ զենք արտադրող գործարանների դեմ ԱՄՆ և Եվրոպական մի շարք պետությունների կողմից կիրառվում էին մինչև Ռուս-Ուկրաինական պատերազմի սկսելը:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի կարծիքով, չի կարելի մտնել քաղաքականությամբ զբաղվող մարդկանց անձնական տիրույթ, դա, ըստ գեներալ-մայորի, անթույլատրելի է. «Այո, եթե այդ մարդը սխալներ է անում քաղաքական դաշտում, եկեք դրա մասին խոսենք։ Ձեր կարծիքն ասեք, ոչ թե կպեք անձին։ Դեմ եմ անձին կպնելուն: Ես առաջարկում եմ, պայքարի ձևերը փոխել և բերել քաղաքակիրթ դաշտ` անցնել անձնականից: Պետք է քաղաքակիրթ երկիր դառնանք, իսկ քաղաքակիրթ երկրում այդպիսի բան ընդունված չէ»։

Հարցազրույցի վերջում Արշակ Կարապետյանը խոսել է նաև իր կողմից ղեկավարվող շարժման գործունեության մասին: «Մեր նպատակը, նորից եմ կրկնում, մեր երկրի պետականությունը պահպանելն է և մեր ազգի ապագան ապահովելը»- իր խոսքը եզրափակել է Արշակ Կարապետյանը։ 

Հայկ Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular