Տարածաշրջանում միակ բնական տոնածառն է այս բարձրության. Գյումրու քաղաքապետը վառել է Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը: Հայտնում են Գյումրու համայնքաապետարանից:
Լույսերի վառմանը զուգահեռ տեղի ունեցավ նաև Գյումրու կենտրոնական հրապարակում կազմակերպվող ամանորյա տոնավաճառի (Christmas market)-ի բացումը:
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում շնորհավորեց բոլորին գալիք տոների կապացկությամբ, մաղթեց մեր երկրին կայուն զարգացում, խաղաղություն, իսկ մեր ժողովրդին՝ բարեկեցություն և լավատեսություն. «Տոնածառի լույսերը վառեցինք, այսքան մարդ է հավաքվել, տեսաք, Աստծո կամոք էր, ձյուն եկավ, առատություն է: Հուսով ենք, 2024-ին ավելի շատ աշխատանքներ կկարողանանք իրականացնել:
Խաղաղություն, առողջություն, միասնականություն լինի, թև թիկունքի տանք, բոլորս միասին մեր երկիրը, մեր քաղաքը շենացնենք: Անցած տարվա համեմատ 1.5 մլն-ով պակաս ենք արել, բայց հաջորդ տարի փոխելու ենք, մասնագետներ ենք հրավիրելու քաղաքի ամբողջական դիզայնի համար: Տարածաշրջանում միակ բնական տոնածառն է այս բարձրության: Հաջորդ տարի էլի բնական տոնածառ ենք ունենալու, ինժեներական, դիզայներական լուծումներով ենք փոխելու»,-ավելացրել է Վ. Սամսոնյանը: