ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտահերթ ընտրությունների թեման՝ ընդդիմությանը վարկաբեկելու առիթ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի քաղաքական խոսույթում արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման գցել են գործող իշխանությունները, իրենք էլ հերքում են պարբերաբար՝ հանրությանը փորձելով համոզել, թե չեն ցանկանում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում ապուշություն, հիմարություն և սուտ է անվանել արտահերթ ընտրությունների գնալու տեղեկությունը, ավելին Սիմոնյանը տրամաբանական հարց է տալիս, թե ինչու՞ իրենք պետք է գնան արտահերթ ընտրությունների, եթե ունեն սահմանադրական մեծամասնություն և ցանկացած հարց կարող են լուծել առանց որևէ խնդրի։

Լրագրողների դիտարկմանը, որ իրենց համար ցանկալի ընդդիմություն բերեն խորհրդարան, Ալեն Սիմոնյանն արձագանքել է. «Իսկ էս ընդդիմությունը մեզ համար ցանկալի չի՞, մեծամասնություն ունենք, ինչու՞ պիտի գնանաք նոր ընտրությունների»։

Ավելին, Սիմոնյանը պնդում է, որ այս պահի դրությամբ ՔՊ-ն պատրաստ է տարին մեկ ընտրություններ հաղթել, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընդհանրապես ընտրությունների գնալ, նույնիսկ քաղաքային ընտրություններին չկարողացան գնալ։

Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունն է կեղծ օրակարգեր ձևավորում, ապա սկսում պայքարել այդ օրակարգերի դեմ։ Այն, որ ԱԺ նախագահի հայտարարությունները տրամաբանական են, հերքել չի կարելի, միևնույն ժամանակ արտահերթ ընտրությունների գնալ ՔՊ-ին պարտադրում են հենց դրսից։ Արևմտյան հովանավորները հրաշալի հասկանում են, որ այժմ Փաշինյանը չունի այն լեգիտիմությունը՝ Ացախի հարցում իրենց ցանկալի որոշումներ կայացնելու, իսկ գործող ընդդիմությունն էլ թեև փոքրաքանակ է և անկազմակերպ, սակայն կարող է ֆորս մաժորային իրավիճակում լուրջ խնդիր դառնալ Նիկոլ Փաշինյանի համար, ուստի և գործող իշխանությունները և նրանց սատելիտ կուսակցություններն ակտիվորեն պատրաստվում են արտահերթ ընտրություններ անցկացնել ցանկացած հարմար ժամանակ և ընդդիմադիր ուժերի գլխի տակ էլ փափուկ բարձ են դնում, որպեսզի արտահերթ ընտրություններն անցնեն իրենց ուզած սցենարով։ 

Մարիամ Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular