ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վստահեցնում է, որ լավ է. Դավիթ Բաբայանի որդի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու օր առաջ տեղեկություն տարածվեց, որ Կարմիր խաչը դեկտեմբեր ամսվա ընթացքում չի այցելել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին։ Ավելի կոնկրետ, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերին ԿԽՄԿ ներկայացուցիչները վերջին անգամ տեսակցել են նոյեմբեր ամսին, թեև ԿԽՄԿ ներկայացուցիչները սովորաբար գերության մեջ պահվող անձանց տեսակցում են ամսվա առաջին 10-օրյակի ընթացքում։

MediaHub-ը կապ հաստատեց Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ընտանիքի հետ։ Որդին՝ Տիգրան Բաբայանն ասաց, որ ԿԽ առաքելության ներկայացուցիչների այցի մասին տեղյակ չէ, բայց ինքը պարբերաբար է խոսում հոր հետ։

«Հեռախոսազանգով գրեթե ամեն շաբաթ խոսում ենք, հայրս վստահեցնում է, որ լավ է, իր մոտ ամեն ինչ կարգին է»,-ասաց նա։ Հարցին, թե արդյոք Բաբայանը Բաքվում ունի պաշտպան, Տիգրանն ասաց, որ տեղյակ չէ, դրա մասին չեն խոսել, ինքն էլ միջազգային որևէ կազմակերպության չի դիմել, անգամ չի հետաքրքրվել, արդյո՞ք պետական մակարդակով քայլեր արվում են, թե ոչ։ 

«Հեռախոսազանգով միմյանց որպիսություն ճշտելուց բացի, այլ թեմաներով նախընտրում եմ չխոսել»,- ասաց Տիգրան Բաբայանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Բաբայանը 2023 թվականի սեպտեմբերի 28-ին հայտարարություն էր տարածել, որում ասված էր. «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։

Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնեցին, որ Դավիթ Բաբայանը ձերբակալվել է,  նրան մեղադրանք է առաջադրվել «ագրեսիվ պատերազմ ծրագրելու, պատրաստելու, սկսելու ու տանելու, վարձկաններ հավաքագրելու, նրանց ուսուցանելու ու պատերազմում ներգրավելու, զինված հակամարտության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, հանցավոր հրամաններ տալու, ահաբեկչություն կազմակերպելու, ազգային թշնամություն սերմանելու» կետերով։

Հոկտեմբերի 6-ին թշնամի երկրի ԶԼՄ-ները գրեցին, թե Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Դավիթ Բաբայանին, լուսանկար հրապարակվեց:

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular