ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը հայտարարել է, որ Եվրամիությանը կանդամակցի Ուկրաինայից և Մոլդովայից առաջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Կարող եմ երաշխիքով ասել, որ մենք Եվրամիությանը կանդամակցենք Ուկրաինայից և Մոլդովայից առաջ»,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է «Online Georgia» պորտալը։

Բացի այդ, Կոբախիձեն ենթադրում է, որ Վրաստանի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները կսկսվեն 2024 թվականին։

«Ամեն անգամ մենք ԵՄ-ից կոնկրետ գործընթացների մեկնարկը ստանում ենք ավելի ուշ, քան Ուկրաինան և Մոլդովան։ Օրինակ, մեր դեպքում ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները սկսվեցին ավելի ուշ, վիզաների ազատականացման բանակցությունները սկսվեցին ավելի ուշ, բայց երեք դեպքում էլ մենք առաջ անցանք Ուկրաինայից ու Մոլդովայից։ Ինչո՞ւ։ Քաղաքական որոշումները մի բան են, բայց ի վերջո բոլորը տեսնում են, որ Վրաստանը շատ ավելի առաջ է թե՛ Ուկրաինայից, թե՛ Մոլդովայից, հատկապես այն բարդ գործընթացներից հետո, որոնք տեղի ունեցան Ուկրաինայում, և որոնք, տնտեսական տեսակետից, նույնպես մեծ չափով տարածվեցին Մոլդովա։ Մենք շատ առաջ ենք բոլոր առումներով՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, տնտեսություն։ Մենք շատ առաջ ենք բոլոր ոլորտներում, տասն անգամ առաջ ենք Ուկրաինայից ու Մոլդովայից։ Ճիշտ է, մենք թեկնածուի կարգավիճակ ստացանք ավելի ուշ, քան նրանք, բայց վստահ ենք, որ նրանցից շատ ավելի շուտ կանդամակցենք Եվրամիությանը»,- նշել է Կոբախիձեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular