ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը հրաժարվեց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումից. «Փաստինֆո»

ԻՐԱՎՈՒՆՔ

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը («Վանոյի Արմեն») հրաժարվեց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումից՝ խնդրելով այն թողնել առանց քննության։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀՀ-ում քաղաքական առաջին սպանությունները կատարած բանդայի պարագլուխ, ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցով նիստը։

Այսօրվա նիստին ներկայացել էին տուժողների իրավահաջորդները, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության, ՔԿԾ ներկայացուցիչները։ Արմեն Տեր-Սահակյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից չի բերվել, փոխարենը՝ դիմում է հասցեագրել դատարան՝ խնդրելով  իրեն վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդագիրը թողնել առանց քննության։ Դատարանը հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular