Հայաստանն աշխարհում ընկալվում է երկիր, որտեղ կան քաղբանտարկյալներ. Հայկ Մամիջանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ միջազգային ճնշման օղակը սեղմվում է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ես դատական վճիռների հետ կապված կանխատեսումներ չեմ սիրում անել, սակայն մամուլում շրջանառվող տեղեկությունները, իսկ մեր երկրում վարչապետի աթոռին նստած է ծախու լրագրող, ուստի ամենահավաստի տեղեկությունները մամուլով են շրջանառվում, ինչպես նաև տրամաբանությունը հուշում է հետևյալը՝ Փաշինյանի շուրջ միջազգային ճնշման օղակը սեղմվում է։ Եւ՛ կա փոքր հույս, և՛ հավանականություն, որ ողջախողությունը կհաղթի և գոնե այս մեր մի քաղբանտարկյալ ընկերոջ պարագայում այսօր կունենանք խափանման միջոցի փոփոխություն։ Հուսանք, սպասենք»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Մամիջանյանը շեշտեց, որ Հայաստանն աշխարհում ընկալվում է երկիր, որտեղ կան քաղբանտարկյալներ։ Նրա խոսքով՝ մոտ մեկ ամիս առաջ նրանց թիվը 50-ից անցնում էր․ «Այն աննախադեպ է, դա արդեն կայացած իրողություն է»։