ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզայի մուտք գործել ԱՄԷ. քննարկում Ազգային ժողովում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզայի մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրությունների տարածք։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև հունիսի 21-ի փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Արձանագրությունն, ըստ նրա, ստորագրվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին։
Փոխարտգործնախարարը, մասնավորապես, նշել է, որ երկու երկրների համագործակցությունը դինամիկ զարգանում է գրեթե բոլոր ոլորտներում։
«Կա ընդարձակ երկկողմանին օրակարգ։ ԱՄԷ-ն Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է տարածաշրջանում»,- ասել է Կոստանյանը։