ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չէինք ուզում պատմել, որ էրեխու անունը չհելնի․ մանկապղծություն՝ Արմավիրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Արմավիր քաղաքում մանկապղծություն է եղել։ Արմավիրցի 48-ամյա Ալբերտ Ղարիբյանն, օգտվելով 12 տարին չլրացած Անահիտի (անունը փոխված է) անօգնական վիճակից, սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ։ 

Մեզ հաջողվեց կապ հաստատել անչափահասի մոր եւ տատի հետ։ Անահիտի մայրը՝ Հասմիկը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ալբերտ Ղարիբյանը շուրջ մեկ տարի իր ընկերն է եղել՝ կողակիցը։ Մայրը դստեր հետ կատարվածն իմացել է իր ընկերուհուց․ «Ընկերուհիս գլխի գցեց՝ իմացա»։

«Էրեխեն վախեցել է ինձ պատմի, ընկերուհուս է ասել։ Ասել է, որ Ալբերտն իրեն կոնֆետ է առնում, փող ա տալիս, համբուրում է»,-պատմեց անչափահասի մայրը։

Համիկը, որը 6 երեխաների մայր է, պնդում է՝ չի նկատել, որ Ալբերտը անչափահաս դստեր հանդեպ սեռական բնույթի գործողություններ է անում, ըստ նրա՝ տղամարդը 6 երեխաների հանդեպ էլ ուշադիր ու հոգատար է եղել, տունը պահել է, ժամանակ առ ժամանակ գումար է տվել։ 

Դեպքից հետո Էմման դստերը մոտ մեկ ամիս դպրոց չի ուղարկել, փորձել է թաքցնել բոլորից։ 

«Տնօրենին տեղյակ պահեցի՝ ամսից ավել դասի չգնաց, ոչ մեկի հետ չշփվեց։ Չէի ուզում գնար դասի,  մտածում էի՝ էրեխայա ընկերուհուն կասի, մեծ աղմուկ կբարձրանա, ավելի վատ բան կստացվի։ Ես չէի ուզի, որ մարդիկ իմանան։ Ախպերս համակարգի աշխատող ա, տեղյակ չի էս ամենից»,-ասաց նա։

Ալբերտը քննիչին պատմել է, թե անչափահասի տատը մի անգամ տեսել է, որ սենյակում Անահիտի հետ է, զայրացել է, սակայն ոչինչ չի արել։ 

Անահիտի տատը՝ տիկին Գայանեն «Հրապարակ»-ի հետ զրույցում պնդեց հակառակը՝ չի տեսել, եթե տեսներ՝ կմորթեր։
«Աղջիկս Ալբերտին բերեց տուն, ասաց, որ իր ընկերն է։ Դեպքից հետո էլ կապ չունեն։ Մենք չէինք պատկերացնի , որ նման բան կաներ։ Որպես իմ աղջկա ընկեր ա մեր տուն մտել ու դուրս եկել։ Մենք չէինք հասկանում ոչ մի բան, ինքը ցույց չէր տալիս»,-պատմեց Անահիտի տատը։ 

Ալբերտի եղբայրը դիմել է աղջկա ընտանիքին՝ բողոքը հետ վերցնելու համար, չեն համաձայնվել, ուզում են, որ ամենայն խստությամբ պատժվի․ «Մենք ասացիք՝ ոչ մի դեպքում։ Ախպորն ասեցի՝ էքա բոյը առել կպելա էրեխուն, թող էթա նստի, իրա արածի համար պատասխան տա։ Էրեխուն կպել ա, բայց «վնաս» չի տվել»։

Տիկին Գայանեն սկզբում ասել էր, որ ոչինչ չի հասկացել, հետո անկեղծացավ՝  Ալբերտը բոլոր թոռներին էլ սիրում էր, բայց Անահիտի նկատմամբ այլ վերաբերմունք ուներ՝  շատ մոտ էր նստում, ամեն անգամ տնից դուրս գալուց, հետ վերադառնալուց՝ հաբուրում էր․ «Կարտ խաղալուց քիփ էր նստում, մի տեսակ ուրիշ ձեւ էր սիրում։ Դա քննիչին ասել է, թե ես տեսել եմ սենյակում,  սուտ է ասել, ես որ տեսնեի, ոչ թե կջղայնանայի, այլ դանակը կմտցնեի փորը»։
Անչափահասի տատն էլ է ասում՝ թոռան հետ կատարվածը ամոթից ուզել են թաքցնել։  Դեպքից հետո Անահիտը փոխվել է՝ տատն ասում է՝ դյուրագրգիռ է դարձել, կոպիտ է խոսում։

«Չգիտեմ, թե ոստիկանությունը ոնց էր իմացել, մենք ասինք՝ էնպես անենք, որ էրեխու անունը չհելնի։ Ներքին կարգով անենք»,-նշեց նա։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ոստիկանները օպերատիվ տեղեկությունների հիման վրա դեպքը բացահայտել են այս տարվա մարտի 23-ին։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, Ալբերտ Ղարիբյանը կալանավորվել է։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հրապարակ»-ին ասաց, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի բնակիչ Ալբերտ Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու հոդվածով։ Վարույթն իրականացնող մարմինը գործը մեղադրական եզրակացությամբ հունիսին ուղարկել է դատարան։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b5038dde7baf1096341446204275d7b5

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular