ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Կուդո մարտարվեստ

ՖՈՏՈ

Աշխարհում կան բազմաթիվ մարտարվեստներ։ Դրանց մի մասը ձևավորվել է ինքնուրույն, մյուսը յուրացրել է տարբեր մարտարվեստների լավագույն տեխնիկան և վերածվել առանձին տեսակի։ Վերջին նշվածը ճշմարիտ է մարտարվեստի այնպիսի տեսակի համար, որն արագորեն հայտնի է դարձել Կուդո անվանմամբ: Ներկայումս դրանով զբաղվում են բազմաթիվ մարդիկ ամբողջ մոլորակում: Սակայն նրա ոչ բոլոր հետևորդներն ու երկրպագուները գիտեն այդ տեսակի մարտարվեստի առաջացման և զարգացման իրական պատմությունը:
Կուդոն համեմատաբար երիտասարդ սպորտաձև է։ Այն ստեղծվել է Ճապոնիայում վարպետ Ազումա Տակաշիի կողմից։ Կուդոն հայտնվել է 1981 թվականին: Իր ի հայտ գալու պահից այն կոչվել է էր «Դայդո-Ջուկու կարատե-դո»։ Ճապոներեն դա նշանակում էր «մեծ ճանապարհի արվեստ»։ Հենց որ Դայդո-Ջուկուն սկսեց ժողովրդականություն ձեռք բերել, տեղական լրատվամիջոցներն այն անմիջապես անվանեցին «կատաղի կարատե» տեխնիկայի և իրատեսական մարտերի հարուստ զինանոցի շնորհիվ, որքան հնարավորին մոտ են իրական մարտերին: «Կուդո» անվանումը մարտարվեստի նոր տեսակին տրվել է հիմնադրումից միայն 20 տարի անց։ Ճապոներեն «kudo» նշանակում է «դատարկության ճանապարհ», քանի որ դատարկություն հասկացությունը մեծ նշանակություն ունի ճապոնական մշակույթում։
Մարտարվեստի այդ տեսակը ներառում է կարատեի, բռնցքամարտի և ըմբշամարտի ամենաարդյունավետ տեխնիկան: Թույլատրվում է ձեռքերով և ոտքերով հարվածել հակառակորդի մարմնի ցանկացած մասին, բացառությամբ աճուկների, պարանոցի և մեջքի հատվածների: Գլուխը, պարանոցը և դեմքը պաշտպանված են հատուկ այդ նպատակների համար նախատեսված սաղավարտով, ձեռքերը պաշտպանված են ձեռնոցներով։ Այդ ամենի օգտագործումը, զուգակցված պայքարի կանոնների խստիվ պահպանմամբ, օգնում է նվազագույնի հասցնել վնասվածքների վտանգը:
Այսպիսով, Տակաշին բացել է իր Կուդոյի դպրոցը Ճապոնիայի Սենդայ քաղաքում 1981 թվականին: Նույն թվականին կայացել են առաջին մրցումները։ Հաջորդ տարի վարպետը հրատարակել է առաջին խոշոր մեթոդաբանական աշխատանք նոր տեսակի մարտարվեստի վերաբերյալ։ Մինչև 1985 թվականը Կուդոյի մրցումները բաժանված չեն եղել կատեգորիաների։ Միայն 1985 թվականից են սկսվել անցկացվել կատեգորիաների մրցաշարեր, չնայած կան նաև բացարձակ մրցաշարերը (առանց կատեգորիաների բաժանման), որոնք անց են կացվում միմյանցից առանձին։
Վարպետ Տակաշիի երկրորդ Կուդոյի դասագիրքը լույս է տեսել 1986 թվականին։ Ամեն տարի հիմնադրման օրվանից մինչև 1995 թվականը, կուդոյի մրցաշարերն անցկացվել են միայն Ճապոնիայում։
Տակաշին, վստահ լինելով իր երկրի մշակույթի վրա օտարերկրյա վնասակար ազդեցությանը, երկար ժամանակ հակառակորդ էր Ճապոնիայից դուրս իր ստեղծած մարտարվեստի ոճի տարածմանը։ Ռուսաստանում կուդոյի հայտնվելը կապված է մարզիկ Յուրի Պիրոգովի անվան հետ, որին Տակաշին անձամբ է թույլ տվել մասնակցել մրցաշարի 1991 թվականին: Հենց Ռուսաստանում էլ բացվել է Կուդոյի առաջին արտասահմանյան մասնաճյուղը, որից հետո այդ մարզաձևը հայտնվել է Չիլիում և Բրազիլիայում: 1997 թվականին աշխարհում արդեն գործում էին 12 Կուդո մասնաճյուղեր, որոնք գտնվում էին Ճապոնիայի տարածքից դուրս: Այդ տարին նշանավորվել է նաև  պատմության մեջ առաջին աշխարհի առաջնության անցկացմամբ Լատվիայում։
2001 թվականին «Դայդո-ջուկու կարատե-դո» թեմայով համաճապոնական կոնֆերանսի ժամանակ որոշում է կայացվել մարտարվեստը վերանվանել «Կուդո»: Նույն թվականի նոյեմբերին անցկացվել է կուդոյի առաջին բաց առաջնությունը։ Ներկայումս աշխարհի և մայրցամաքային առաջնություններն անցկացվում են չորս տարին մեկ անգամ։ Այսօր կուդոյով զբաղվում են մի քանի միլիոն մարդ ավելի քան 80 երկրներում: Մարտարվեստի այս տպավորիչ, արդյունավետ և դիտարժան տեսակը չափազանց տարածված է աշխարհում։

Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular