ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարմիր խաչը այցելել է մեր հորը, կարողացել ենք խոսել պապայի հետ. Խաչատրյանի դուստր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Կարմիր Խաչը  դեկտեմբերի չի այցելել Բաքվում պահվող հայ գերիներին։ Ավելի կոնկրետ, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերին ԿԽՄԿ ներկայացուցիչները վերջին անգամ տեսակցել են նոյեմբեր ամսին, թեև ԿԽՄԿ ներկայացուցիչները սովորաբար գերության մեջ պահվող անձանց տեսակցում են ամսվա առաջին 10-օրյակի ընթացքում։

Տեղեկությունը ճշտելու համար MediaHub-ը կապ հաստատեց ամռանը Հակարի կամրջից առևանգված, ապա Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերայի հետ։

«Այդպիսի բան չկա։ Դեկտեմբեր ամսին Կարմիր խաչը այցելել է մեր հորը, և մենք կարողացել ենք զանգել և խոսել պապայի հետ։ Ամեն ինչ նորմալ է, եթե այս վիճակը կարելի է նորմալ անվանել»,- ասաց Վերան։

Հարցին, թե միջազգային դատարան դիմե՞լ են կամ դիմելո՞ւ են, Վերան պատասխանեց, որ դեռ ոչինչ չեն արել, հետագայում կփորձեն հասկանալ։

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Պատժի առաջին 5 տարիները Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Բաքուն Խաչատրյանին մեղադրում է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «կատարված հանցագործությունների», այդ թվում՝ իբրև «Խոջալուի Մեշալի գյուղի վրա հարձակմանը մասնակցելու համար»։ 

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular