Վլադիկավկազ–Լարս ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար․ ո՞րն է պատճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշում է ընդունել ձյան և մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին։ Գրել է ՏԱՍՍ գործակալությունը։
Մայրուղին Ռազմավիրական ճանապարհի մի մասն է։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը»,- հայտնել է գերատեսչությունը։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մնացած հատվածները բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Ավտոմեքենաները ճանապարհը կանցնեն առանց կանգնելու և միայն ձնահյուսապաշտպան թունելներով։