ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում «Ռուս-հայկական առողջապահական 8-րդ համաժողովն» է եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված ամենամյա համաժողովն այս տարի անցկացվել է Մոսկվայի «Ն.Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնում»` նվիրված վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական բուժման արդի հարցերին: Հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, բժիշկ-մասնագետներ, ովքեր հանդես են եկել վնասվածքաբանության և օրթոպեդիայի բժշկական օգնության թեմայով զեկույցներով:

«Առողջապահության ոլորտում համատեղ համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և նպաստում է համագործակցության ամրապնդմանը` ոչ միայն մասնագիտական, փորձի փոխանակման մակարդակով, այլ նաև հիմք է երկկողմ ամուր կապերի և հարաբերությունների հետագա խորացման համար»,-իր ելույթում նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը։

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն իր ելույթում նշել է, որ ամենամյա ռուս-հայկական համաժողովը հրահանգ է բժշկական կազմակերպություններին կենտրոնանալու որոշակի խնդիրների վրա. «Վնասվածքների բուժման հետ կապված բժշկական օգնությունը պահանջում է նորարարական մոտեցումներ և վերականգնողական միջոցառումներ: Այսօր այդ ոլորտը զարգանում է ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ` Հայաստանում: Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ նախագծեր իրականացնելու մեծ փորձ ունեն, որը հետագայում կարող են զարգացնել»:

Համաժողովի շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և ՌԴ առողջապահության նախարարության «Ն.Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի» միջև:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համաձայնագրի կնքումը կարևոր քայլ է, և բժշկական կենտրոնների փոխշահավետ համագործակցությունը ապագայում շոշափելի արդյունքներ կտա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular