ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է չեղարկել Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը, այն բռնության սպառնալիքի ներքո է ստորագրվել․ Արտակ Բեգլարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամեն ինչ շատ հստակ է, քննարկման կարիք էլ չկա, ուղղակի պետք է չեղարկել Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը, News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ես չգիտեմ՝ ինչու է այս թեման այսքան ծանրանում: Ուղղակի չեղարկելու մեխանիզմների հարցն է, թե որն է ավելի նախընտրելի. կամ նախագահի նոր հրամանագրով, կամ Գերագույն դատարանի միջոցով: Իհարկե, նախագահի նոր հրամանագրով պետք է լինի, որը շատ արագ է, առանց երկարացնելու, առանց երկար ընթացակարգերի, առանց ուրիշ դերակատարներից կախված լինելու և այլն:

Նախընտրելի է, որ դա լինի մինչև հունվարի 1-ը, բայց դա իրավական առումով որևէ նշանակություն չունի, դրա նշանակությունը տեղեկատվական, քաղաքական է, որովհետև միևնույն է, սեպտեմբերի 28-ի հրամանագիրը որևէ իրավական հետևանք չի առաջացնում, որովհետև այն հակասահմանադրական է, նախագահը հանրապետությունը լուծարելու լիազորություն չունի: Երկրորդը, բռնության սպառնալիքի  ներքո է դա ստորագրվել, որի մասին փաստել են և՛ նախագահը, և՛ ԱԺ-ն»,-ասել է Բեգլարյանը:

Բեգլարյանի խոսքով՝ իրավական խնդիր այստեղ չկա, բայց ընկալման և քաղաքական ուղերձի խնդիր կա, հատկապես միջազգային հանրությանը. «Պետք է ցույց տալ քաղաքական կամք և հստակ այդ ուղերձը տալ, որ մենք հունվարի 1-ից շարունակում ենք գործել: Նույնիսկ եթե չչեղարկվի, դրանից ոչինչ չի փոխվում, Արցախի պետական մարմինները շարունակում են գործել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular