ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե արցախցիները մտածեն, որ վերջ, Արցախ վերադարձի տարբերակ չկա, տասնյակ հազարներով հեռանալու են ՀՀ-ից. պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասել, ինքը Արցախի անկումից հետո միշտ ասել է, որ Արցախի հարցը արդեն փակված է եւ 30 տարիների ընթացքում, որ գումարներ է ծախսվել Արցախի վրա, ինչ-որ ծրագրեր են եղել, այդ ամբողջը անիմաստ է եղել:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Իր թեզն այն է, որ այդ ամենը սխալ էր, իզուր էր: Իր համոզմամբ Արցախը մերը չի, 30 տարի էլ մերը չի եղել, առհասարակ հնարավոր չէր, որ մերը լիներ: մեկ ասում ՝ 1991-ին են Արցախը տվել, մեկ ասում ՝ 2007-ին են տվել: Այդ ընթացքում 5-6 անգամ Արցախը տվել են, սա իր նոր թեզն է: Հիմա մի քիչ ավելի ակտիվացել է այդ թեմայով խոսելը, ու դա կարող է լինել ադրբեջանական պահանջ, որ վերջնականապես դուք ձեր հասարակությանը տրամադրեք, որ Արցախի հարց գոյություն չունի, մոռացեք, այդ հարցը փակված է, եւ անգամ մտքներովդ չանցնի մտածել Արցախ վերադառնալու կամ Արցախը վերադարձնելու մասին: Սա, կարծում եմ՝ դրսի պահանջ է: Մարդկանց մեջ հույսը կոտրում են, որ դուք հնկարծ հույս չունենանք, որ Արցախ կվերադառնաք»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

Նրա խոսքով, հնարավոր արտահերթ ընտրությունների դեպքում Նիկոլ Փաշինյանը հանրությանը կասի՝ դե ես ասել եմ, որ Արցախի էջը փակված է. «Հաջողության դեպքում էլ կասի՝ ճիշտ է, ես ասել եմ Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, «անջատում հանուն փրկության», բայց հիմա էլ ասում եմ, որ Արցախի էջը փակված է եւ մարդիկ դրան համաձայն են եւ ինձ մանդատ են տվել: Այսինքն իր այսօրվա գործելաոճը ես երկու բանի հետ կարող եմ կապել, առաջինը Ադրբեջանի պահանջի հետ, երկրորդն էլ ուղղված է հանրությանը, որ ժողովուրդ, եթե հույսեր եք փայփայում, որ կարող եք վերադառնալ Արցախ կամ հետ բերել Արցախը, չկա այդպիսի բան»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:

 

Նա հայտարարեց, որ հիմա ՀՀ իշխանություններն իրենց ծրագրի հաջորդ փուլին են անցնում. «Ստեղծել մի իրավիճակ, որ արցախցիները Հայաստանում չկարողանան մնալ եւ հազարավոր արցախցիներ արտագաղթեն Հայաստանից: Եթե արցախցիները մտածեն, որ վերջ, Արցախի էջը փակված է եւ հետ վերադարձի տարբերակ չկա, ես համոզված եմ, որ տասնյակ հազարավոր արցախցիներ չեն մնալու Հայաստանում: Որովհետեւ ավելի լավ պայմաններ կան դրսում, թե աշխատանքի, թե բնակարանի վարձի առումով: Սա ազդակ է արցացխիներին, որ մի մնացեք այստեղ, գնացեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular