ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ. Արևմուտքը ձգտում է նոր թեժ կետեր ստեղծել Անդրկովկասում և այլ վայրերում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամեն տարի Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ անցկացվում է մոտ 40 խոշոր զորավարժություն, որոնց սցենարները հիմնված են մեր երկրի հետ զինված դիմակայության վրա։ Դրանցում ավելի ու ավելի են ներգրավվում ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Միևնույն ժամանակ, Արևմուտքը ձգտում է նոր թեժ կետեր ստեղծել և աջակցել հակամարտություններին Բալկաններում, Մերձդնեստրում և Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում:

Դժվար իրավիճակ է մնում Սիրիայի Արաբական Հանրապետությունում, որտեղ ահաբեկչական խմբավորումների շարունակական գործունեությունը, ինչպես նաև արևմտյան երկրների կողմից ԱՄՆ-ի գլխավորած պատժամիջոցների ճնշումը, խոչընդոտում են խաղաղ կյանքի նորմալացմանը»,- հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular