ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական ռևանշից սարսափողները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ադրբեջանական, այսպես կոչված, «համաձայնագրի» կամ, ինչպես Փաշինյանն է սիրում անընդհատ ասել, «խաղաղության պայմանագրի» շուրջ ընթացող զարգացումները շարունակում են մնալ հայաստանյան իրականության առաջնային թեմաներից մեկը։ Նկատած կլինեք, որ այս փուլում մի այլ արտակարգ ռեժիմով իշխանություններն ու իրեն սպասարկող «սազանդարները» ոգևորվել են «ռևանշի» թեմայով։ Վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչներ, Ադրբեջանի հետ ձայն-ձայնի տված, հարմար առիթի դեպքում խոսում են ՀՀ կողմից Ադրբեջանի նկատմամբ ռևանշը բացառելու մասին։

Սա մի յուրահատուկ ֆոնիա է, որից իշխանությունների մոտ տրավմատիկ լուրջ ցնցումներ են սկսվում ու անիմաստ ջղաձգումներ նկատվում։ Ասվածի վառ օրինակը Գևորգ Պապոյանի կողմից օրերս բաց տեքստով ասված այն միտքն էր, թե՝ «խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու, եթե պետք է ռևանշ լինի, ապա էլ ինչ խաղաղության պայմանագիր»։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանը հայտարարեց, որ ինքը ռևանշի է պատրաստվում, ապա դա ՀՀ չլինելու ուղիղ ճանապարհ է։

Հատկանշականն այն է, որ, այսպես կոչված «ռևանշից» սարսափում են ադրբեջանցիներն ու ՀՀ իշխող «գվարդիան»՝ իհարկե Նիկոլի թամադությամբ։ Այս առիթով տարբեր տեղեկություններ ու մեկնաբանություններ են հնչում, որոնք թերևս ճշմարտության տարրեր են պարունակում իրենց մեջ։ Ըստ էության, իշխանությունների կողմից նման խոսույթի կիրառումը պատահական չէ, քանի որ բանից պարզվում է՝ հենց այս թեզը ՀՀ և Ադրբեջանի միջև «հարաբերությունների կարգավորման» առանցքային պայմաններից մեկն է։

Բնականաբար, պարզ է, թե Ալիևն ինչ աստիճանի վախեր ունի, ՀՀ-ում գործող իրական հայրենասիրական գաղափարներ ունեցող շրջանակներից, դա նա իր կաշվի վրա զգացել է քանիցս (Քառօրյա պատերազմը վկա), և տրամաբանական է, որ նա ամեն ինչ անելու է, որ Նիկոլի ձեռամբ կարգավորի իր համար թիվ մեկ վտանգ հանդիսացող այդ խնդիրը։

Թերևս հենց դրանով է պայմանավորված, որ համաձայն բավական հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը Փաշինյանի առաջ խնդիր է դրել հրապարակավ խոսել ռևանշը բացառելու մասին, ավելին, հնարավոր բոլոր միջացներն ու քայլերը կիրառել ՀՀ-ում «ռևանշիստական ուժերին» և նման գաղափարները կասեցնելու նպատակով։ Բացի դրանից, ադրբեջանցիները շեշտել են, որ այս փաստը պետք է վերահսկվի պետական մակարդակով։ Ի դեպ, հատկանշական է, որ Ադրբեջանն ընդգծել է, թե հայաստանյան իշխանությունները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն «հատուկ անձանց ու կոնկրետ կազմակերպությունների», և այս ամենի մասին բաց տեքստով ու հրապարակավ պետք է հայտարարի անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Այնպես որ պիտի սպասենք, որ Փաշինյանը, հավատարիմ մնալով իր հակահայկական իդեաներին, կկատարի ադրբեջանա-թուրքական տերերի հերթական հրահանգավորումն ու կիրականացնի նրանց հերթական բաղձանքը։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular