ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրանց, ովքեր 4 տարի առաջ այս մարզադաշտում հայտարարեցին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», մենք ապացուցեցինք՝ Ղարաբաղն Ադրբեջան է. Ալիև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև Ստեփանակերտի մարզադաշտում հետևել է Ադրբեջանի ֆուտբոլային գավաթի առաջնության 1/8 եզրափակչի «Ղարաբաղ» -MOIK ակումբների հանդիպմանը։

«Չորս տարի առաջ այս մարզադաշտում ոմանք ասում էին, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ Մենք նրանց ապացուցեցինք, որ Ղարաբաղն Ադրբեջան է»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում արդեն տեղադրված են ադրբեջանական դրոշներ։

«Այսուհետ այս հողերի վրա հավերժ ծածանվելու է Ադրբեջանի դրոշը։ Մենք՝ ադրբեջանցիներս, հավերժ կապրենք այստեղ»,- ասել է Ալիևը։

Նշենք, որ Ադրբեջանն օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մարզադաշտում կազմակերպել է ֆուտբոլային հանդիպում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular