ԱՄՆ դեսպանն այցելել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն՝ դիտելու «Մարդուկ-ջարդուկ» բալետային ներկայացումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինն այցելեց Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն՝ դիտելու «Մարդուկ-ջարդուկ» բալետային ներկայացումը։
Ինչպես տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից, այցը կազմակերպել էր բալետի ականավոր պարուհի և ԱՄՆ փոխանակման ծրագրի շրջանավարտ Մարիաննա Պողոսյանը:
«Ուրախ եմ ներկա գտնվելու «Մարդուկ-ջարդուկ» ներկայացմանը, ինչը տոնական սիրված ավանդույթ է թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում։ Մեծապես տպավորված եմ բարձր վարպետությամբ և ստեղծարարությամբ, որի շնորհիվ կարողացա զգալ Սուրբ Ծննդյան ոգին։ Կեցցե՛ն բոլոր պարողներն իրենց հիանալի կատարման համար», - ասաց դեսպան Քվինը: