ՄԻՊ-ը չի կարող միջնորդել վարչապետին ընդունել անհայտ կորածների հարազատներին
ՎԻԴԵՈԱնհայտ կորած զինծառայողների հարզատներին ես անձամբ ընդունում եմ պարբերաբար։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Այժմ ես փորձում եմ յուրաքանչյուր հարազատի մտահոգություններն առանձնացնել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործառույթի շրջանակներում չէ միջնորդություններ ներկայացնելը, ընդունելություններ կազմակերպելը»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի միջնորդել, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու Աննա Վարդապետյանն ընդունեն անհայտ կորածների և գերիների հարազատներին:
Մանրամասները՝ տեսանյութում