ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 ամսով արգելվել են սիգի ձկնկիթի արտահանումը և երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

6 ամիս ժամկետով արգելվել է Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստին։

Այն ուժի մեջ է մտնում 2024 թ. հունվարի 2-ից և գործում է վեց ամիս ժամկետով։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի իրականացում։

6 ամիս ժամկետով արգելվել է երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստան։ 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թ. հունվարի 18-ից և գործում է մինչև 2024 թ. հուլիսի 18-ը։

2023 թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 965 հազ. տոննա ցեմենտ, ինչը 20,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 2023 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել 173 հազ.տոննա ցեմենտ (աճը՝ 5.7 անգամ)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular