ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհվածների ծնողներին, որոնք նորից մայրացել են, պետությունը գումար կտրամադրի

ՎԻԴԵՈ

Վերարտադրողականության ծրագրի շրջանակում երեխա ունեցած զոհված զինծառայողների ծնողներին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը Կառավարության օրակարգում է։
Ծնողներին մինչև երեք տարեկան երեխաներին խնամելու համար գումար կհատկացվի։

«2022 թվականի հունվարին հաստատել ենք նախագիծ, համաձայն որի՝ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած տղաների ծնողները հնարավորություն կստանան երեխաներ ունենալու՝ պետական աջակցությամբ։ Հիմա այդ երեխաների խնամքը կազմակերպելու համար մենք միջոց ենք տրամադրելու, որ կամ դայակ վարձեն ծնողները, կամ երեխաներին վճարովի նախակրթարաններ տանեն»,- ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ 104 հազար դրամ աջակցություն է տրամադրվելու զավակին կորցրած և կրկին մայրացած կանանց։

«Մինչև երեխայի երեք տարեկան դառնալու համար մենք փորձում ենք օգնել ծնողներին»,- նշեց նա։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն էլ տեղեկացրեց, որ 54 երեխա է ծնվել զոհվածների ընտանիքներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular