ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խոստովանում է, որ խաբել է ժողովրդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Հանրայինին տված հարցազրույցը չափազանց ուշագրավ շեշտադրումներ ունի և հերթական անգամ բացահայտում է, որ գործ ունենք ոչ միայն դավաճան, այլ նաև դիլետանտ և ստախոս իշխանության հետ։ Այսպես, լրագրողի հարցին, թե Դուք եկել եք իշխանության և տեսնելով ռեալ տիրապետող իրավիճակին հասկացել եք, որ իրավիճակը բոլորովին այն չէ ու այդ մասին չեք բարձրաձայնել, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, որ դա այդպես է։ «Շատ կարևոր է արձանագրել, որ դա մի օրում տեղի ունեցած իրադարձություն չէ, այնուամենայնիվ մենք հիմա կարող ենք դրա մասին խոսել 10, կես կամ մեկ ժամի ընթացքում, բայց այդ արձանագրում անելը որոշակի գործընթաց է և պետք է արձանագրել, որ այդ գործընթացը քաղաքական է, այդ գործընթացը գիտակցական է, ենթագիտակցական է, էմոցիոնալ է, աշխարհաքաղաքական է, տարածաշրջանային է և այսպես շարունակ»։

Բայց մեծ հաշվով, ըստ Փաշինյանի, կարող ենք նաև անել այս արձանագրումը։ Իսկ ինչո՞ւ չի հաղորդակցվել, ինչո՞ւ այդ մասին ավելի վաղ չի ասվել նախքան պատերազմը։ «Շատ պարզ պատճառով, որովհետև նաև կառավարության համար, իշխանության համար, ընդհանրապես որևէ քաղաքական ուժի համար ասելու, որ տեսեք սա, սա չլինող է պետք է վերջում անել առաջարկ, հետևաբար ինչ անենք մենք և այս սոցիալհոգեբանական գիտակցական անհնարինությունն էր, որը մեզ ըստ էության դրել է իրավիճակի առաջ, ընդ որում այդ անհնարինությունը միայն նրա մասին չէ, որ դրա հետևանքով նեգատիվ գործընթացներ կսկսվեն Հայաստանի Հանրապետությունում, անկայունություն և այլն»։

Փաստացի, բառերի կույտ երկնելով Նիկոլ Փաշինյանն ապացուցում է, որ դեռևս 44-օրյա պատերազմից առաջ տեղյակ է եղել իրերի իրական դրությանը, որ Հայաստանի Զինված ուժերը բավարար սպառազինություն և հմտություններ չունեն խոշորաքանակ հակառակորդի դեմ մարտեր մղելու, որ աշխարհաքաղաքական իրավիճակը և բանակցային գործընթացն ամենևին էլ ի նպաստ Հայաստանի չէ, փոխարենը, սակայն, խրոխտ ճառերով հազարավոր երիտասարդների ուղարկել էր զոհվելու և աչքն էլ չէր թարթում։

Պատերազմից հետո Փաշինյանը մի առիթով, հիշեցնենք, հայտարարել էր, որ եթե գնար զիջումների պատերազմը կանխելու համար, ապա իրեն դավաճան կասեին։ Ըստ էության, Փաշինյանը պատմության էջերում հայտնվելու է հենց այդպես, որպես դավաճան և Հայաստանի վերջին մի քանի հարյուր տարվա ամենաապիկար և դիլետանտ կառավարիչը։ 

Նարե Անտոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular