ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը միանում է ԱՄԿ գլխավոր տնօրենի նախաձեռնած Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Հայաստանում առաջին անգամ անցկացվեց աշխատանքի միջազգային համաժողով: Համաժողովի, դրա կարևորության, Հայաստանի՝ Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային անդամակցելու մասին զրուցել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանի հետ: Նախ՝ հետաքրքրվում ենք, թե ինչո՞վ է կարևորվում այս համաժողովի անցկացումը մեր երկրում:

«Հայաստանում առաջին անգամ անցկացված աշխատանքի միջազգային համաժողովն իրականացվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության մասնակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Արաբական Միացյալ Էմիրությունից, Կատարի Պետությունից, Հնդկաստանի Հանրապետությունից, Շվեդիայից, Սինգապուրից, Ուզբեկստանի Հանրապետությունից, Ֆրանսիայից և մի շարք այլ երկրներից։ Համաժողովի անցկացումը Հայաստանում կարևոր էր մի քանի տեսանկյունից. առաջինը՝ այն, որ աշխատանքի ոլորտի վերաբերյալ նմանօրինակ լայնամասշտաբ համաժողով չէր կազմակերպվել Հայաստանում։ Կարևոր էր նաև այն, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրեն Գիլբերտ Հունգբոն անձամբ մասնակցեց միջոցառմանը. մինչ այս ԱՄԿ-ից որևէ ներկայացուցիչ չէր այցելել Հայաստան։

Հայաստանում համաժողովի կազմակերպումը նպատակ ուներ քննարկել արագ փոփոխվող համաշխարհային, տարածաշրջանային և ազգային աշխատաշուկաներում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնց բախվում են հասարակությունները։ Այն դիտարկվել է նաև արդյունավետ հարթակ՝ քննարկումների արդյունքում գտնելու աշխատանքի ոլորտին վերաբերելի այնպիսի լուծումներ, որոնք ժամանակակից աշխարհի զարգացման միտումների և մարտահրավերների պայմաններում հնարավորություն կտան հասնել սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի ապահովմանը։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին սոցիալական արդարության ապահովմանն առնչվող կարևոր հարցեր՝ գլոբալ վերափոխումների ժամանակաշրջանում զարգացող աշխատաշուկայի մարտահրավերների, կանանց տնտեսական հզորացման, աշխատանքի ապագայի համատեքստում։ Եվ այդ ամենի իրականացման ճանապարհին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևոր է համարել բոլոր շահագրգիռ կողմերի՝ թե՛ համապատասխան պետական կառույցների, թե՛ աշխատողների և գործատուների ներկայացուցիչների, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ջանքերի և ռեսուրսների ներդրումը՝ առավելագույն արդարացի և արդյունավետ լուծումներ ունենալու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանուչարյանը:

Համաժողովների, հանդիպումների ու քննարկումների պարագայում առավել հետաքրքիր է խոսքից գործին անցնելու միտումը: Այս համաժողովի արդյունքներով ի՞նչ գործնական քայլեր կարող ենք ակնկալել մեր աշխատանքի ոլորտում: «Համաժողովի ընթացքում նախ տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան անձինք, փորձագետները, սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականություն մշակողները հնարավորություն են ունեցել ծավալել կառուցողական երկխոսություններ՝ արժանապատիվ, ներառական և կայուն աշխատանքային հնարավորություններ ստեղծելու հարցերի վերաբերյալ։ Համաժողովի անցկացումը կարևոր էր նաև փորձի փոխանակման, նորարարական լուծումներ գտնելու, ոլորտային առաջնահերթությունները վեր հանելու տեսանկյունից։ Համաժողովի՝ Հայաստանում անցկացնելը կարևոր էր աշխատանքի ոլորտում միջազգային կապերի հաստատման և զարգացման տեսանկյունից։ Հիմքեր ստեղծվեցին համաժողովին մասնակից երկրների ներկայացուցիչների հետ իրականացնել ոլորտային փորձնական ծրագրեր, գիտական ուսումնասիրություններ, ինչպես նաև փորձի փոխանակում։ Սա կնպաստի զարգացնել Հայաստանում ոլորտային քաղաքականություն մշակողների մասնակցայնությունը, լավարկել ոլորտային քաղաքականությունը և այլն։

Միջոցառումը նաև հնարավորություն տվեց նպաստել Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիայի գործունեության իրազեկման արշավին, ներկայացնել նպատակներն ու առաջնահերթությունները»,-նշում է մեր զրուցակիցը: Հայաստանը միանում է ԱՄԿ գլխավոր տնօրենի նախաձեռնած Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային: Ի՞նչ է նշանակում Հայաստանի համար այս կոալիցիային անդամակցելը և ի՞նչ կտա այն մեր երկրին։ «Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային անդամակցությունը հնարավորություն է տալիս տարբեր երկրներին, միասին համագործակցելով, վեր հանել ոլորտային խնդիրները, գտնել մեխանիզմներ և համատեղ արձագանքել առկա մարտահրավերներին։ Այն նաև հնարավորություն կտա կանխարգելիչ քայլեր ձեռնարկել և նպաստել անհավասարության և սոցիալական լարվածության նվազմանը, ինչպես նաև կայունության, խաղաղության, ներառականության, կայուն սոցիալ-տնտեսական քաղաքականությունների մշակմանը և այլն։ Հարթակը մասնակից պետություններին հնարավորություն է տալիս միավորվել և համատեղ քայլեր ձեռնարկել սոցիալական արդարության հասնելու նպատակով։

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ կոալիցիան մասնակից պետություններին հնարավորություն կտա ներգրավված լինել միջազգային գործընթացներում, որոնք միտված են համատեղ լուծել սոցիալական արդարության խնդիրները, առկա մարտահրավերները, համատեղ ռեսուրսների հիման վրա ավելի արդյունավետ արձագանքել և կանխարգելիչ քայլեր ձեռնարկել՝ առկա մարտահրավերների կամ կանխատեսվող մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ»,-եզրափակում է նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular