ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունվարի 17-18-ը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն նիստ կանցկացնի Բրյուսելում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունվարի 17-18-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն նիստ կանցկացնի, այդ թվում՝ առաջին անգամ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։

«ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմինը՝ ռազմական կոմիտեն, դեմ առ դեմ հանդիպում կանցկացնի 2024 թվականի հունվարի 17-ին և 18-ին Բրյուսելում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Առաջին օրվա վերջին նիստին պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն առաջին անգամ հանդիպում կանցկացնեն Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափով»,- հավելել է դաշինքը՝ ընդգծելով, որ մասնակիցները կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունը և Կիևին՝ ՆԱՏՕ-ի  և դաշնակիցների աջակցությունը։

Ընդհանուր առմամբ, ինչպես ասվում է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, ռազմական կոմիտեի նիստը թույլ կտա «քննարկել դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերը»։ Սպասվում է, որ գլխավոր շտաբների պետերը կքննարկեն Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում, ընդունված որոշումների կատարման գործընթացը, ինչպես նաև կանդրադառնան Վաշինգտոնում հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքներին։

 

«Ավելի լայն քննարկումներ կանցկացվեն նաև պաշտպանական արդյունաբերական խնդիրների, հնարավորությունների, օպերատիվ պլանավորման և կարողությունների ապահովման վերաբերյալ- ասվում է հաղորդագրության մեջ:- Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև ընթացիկ և ապագա սպառնալիքներին հարմարվելու ճանապարհային քարտեզը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular