ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը 10 ամսվա ընթացքում կազմել է ավելի քան 5,1 մլրդ դոլար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 2 տրլն. 94,9 մլրդ դրամ (ավելի քան 5,1 մլրդ դոլար)։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։

2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ անկումը կազմել է 0,5 տոկոս։

Ստորև ներկայացված են արդյունաբերական արտադրանքի ծավալներն ըստ ամիսների՝ 2022 թվականի նույն ամսվա համեմատ.

 

հունվար – ավելի քան 177,6 մլրդ դրամ (աճը կազմել է 1,4%).

փետրվար – ավելի քան 184,9 մլրդ դրամ (աճը կազմել է 0,7%).

մարտ – ավելի քան 193,9 մլրդ դրամ (աճը կազմել է 8,6%).

ապրիլ՝ ավելի քան 191.2 մլրդ դրամ (անկումը կազմել է 0.8%).

մայիս – ավելի քան 204,7 մլրդ դրամ (աճը կազմել է 5,3%).

հունիս – ավելի քան 214,9 մլրդ դրամ (անկումը՝ 7,4%).

հուլիս – ավելի քան 216,7 մլրդ դրամ (անկումը – 2,4%).

օգոստոս՝ ավելի քան 231,1 մլրդ դրամ (անկումը՝ 3,7%).

սեպտեմբեր – ավելի քան 227,6 մլրդ դրամ (անկումը կազմել է 4,3%).

հոկտեմբեր – ավելի քան 251,9 մլրդ դրամ (աճը կազմել է 0,6%).

 

Արամ Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular