ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում քննարկել են Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 11-12-ին Ֆրանսիայի «Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում» («INALCO») տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված՝ «Շուշին՝ Կովկասի մարգարիտ» խորագրով երկօրյա գիտաժողով, որով պաշտոնապես մեկնարկվել է «Հայկական հուշարձանների ժառանգության փաստագրման և պահպանման» հնգամյա ծրագիրը՝ «Հիշատակարան» նախագծի նախաձեռնությամբ, «INALCO» հիմնադրամի հետ համագործակցությամբ, «Հակամարտության գոտիներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի» (ALIPH) ու «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Համաժողովին խոսքով են հանդես եկել Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեր Ուզուլիասը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, «INALCO» ինստիտուտի նախագահ Ժան-Ֆրանսուա Հյուշեն և «INALCO» հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ադվանին, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան, ինչպես նաև «ALIPH»-ի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչները։

ՀՀ դեսպանն իր խոսքում մեծապես արժևորել է Հայկական հուշարձանների ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրի իրականացումը ու շնորհակալություն հայտնել «INALCO» հիմնադրամին, «ALIPH»-ին և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամին նման ծրագրին սատարելու համար։

 

Իր խոսքում Հայաստանի դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իր բնօրրանում էթնիկ զտման ենթարկելուց հետո պատմական և կրոնական ժառանգության ոչնչացման վտանգին, վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և աղճատման քաղաքականությանը, Նախիջևանում հայկական մշակութային ողջ ժառանգության բնաջնջման իրողությանը։

Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել «INALCO»-ի պրոֆեսոր-հետազոտող, «Հիշատակարան» նախագծի հիմնադիր Աննա Լեյլոյան-Եկմալյանը, պատմամշակութային ժառանգության ոլորտի՝ Հայաստանից հրավիրված և ֆրանսիացի մասնագետներ։ Ներկայացվել են զեկույցներ «Շուշիի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության», «Շուշին 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին որպես մշակույթի և մտավորականության քաղաք», «Շուշիի պատմական և մշակութային ժառանգությունը՝ Ադրբեջանի թիրախի ներքո», «Շուշին որպես կրթական և հոգևոր կենտրոն Արցախի թեմում և Սուրբ Էջմիածնի առաքելությունը Արցախի մշակութային ժառանգության պահպանման գործում» թեմաներով։

Տեղեկատվություն․ «Հայկական հուշարձանների ժառանգության փաստագրման և պահպանման» հնգամյա ծրագրով նախատեսվում է ստեղծել ակադեմիական անկախ հարթակ, որը հնագետների, ճարտարապետների, մշակութային մարդաբանության ու հայագիտության մասնագետների և թարգմանիչների աջակցությամբ կապահովի գիտականորեն ուսումնասիրված փաստագրական տվյալների հավաքագրում: Ծրագրի հիմնական նպատակն է հայկական հուշարձանների ժառանգության պահպանման նպատակով բացահայտել, քարտեզագրել և գույքագրել հուշարձանները՝ հինգ տարվա ընթացքում պատրաստելով վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վայրերի ու հուշարձանների վերաբերյալ շուրջ երկու հազար թվային «անձնագրեր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular