ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի ձուկ չի պլստալու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին մոդայիկ է դարձել տարբեր լոկալ ինցիդենտները, որոնք վերաբերվում են առանձին ոլորտներում տիրող «բարդակ» իրավիճակին։ Հատկանշական է այն, որ, երբ շուրջ 5,5 տարուց ավել Փաշինյանի քաղաքականությունը քննադատողներն անընդհատ բարձրաձայնում էին առկա խնդիների և սպասվող արհավիրքի մասին, իշխանության ծառաներն ու ագիտպրոպը վայնասուն էին բարձրացնում՝ այդ սեգմենտին հռչակելով «ազգի թշնամի», «հինգերորդ շարասյուն» կամ ուղղակի՝ «գող ու թալանչի»։

Արդեն «բարի» ավանդույթ է դարձել, որ մարդիկ հասկանում և գիտակցում են փաշինյանական ազգակործանության իրական տարրերը միայն այն ժամանակ, երբ մտնում են իրենց նեղ անձնական տիրույթ։ Օրինակ տեսնում ենք, թե ինչպիսի աղմուկ են բարձրացնում ավտոներկրողները, երբ կառավարությունն իրենց գրպանին հարվածող քայլեր է իրականացնում։ Հիմա հերթը հասավ ձկանը։ Կառավարությունը հերթական նիստերից մեկում Սևանա լճից սիգի ապօրինի որսն արգելող որոշում էր ընդունել, որն էլ արդեն մի քանի շաբաթ է տոտալ կերպով իրագործում է իրականացվում։

Թեման բնականաբար ուղղակիորեն հարվածում է Սևանի ավազանի գյուղացիության կյանքի որակին, քանի որ վերջիններս իրենց օրվա ապրուստի հիմնական մասը վաստակում են հենց ձկան որսով, որն էլ վաճառում են ՀՀ ողջ տարածքում։

Այսօր առավոտվանից Փաշինյանի որոշումների դեմ իրենց բողոքի հերթական գործողությունն էին իրականացնում նորադուսցիները, որոնք փակել էին Սևանի մայրուղին՝ տեղում ստեղծելով իրական քաոս։ Բանը հասել է նրան, որ տեղում աշխատանքներ իրականացնող պարեկների ու ձկնորսների միջև բախում է տեղի ուենցել։ Բողոքի ակցիայի դուրս եկած նորատուսցիները հայտարարում են, որ ձուկն է իրենց ապրուստի միջոցը, եթե չվաճառեն՝ ընտանիք պահել չեն կարողանա։

Ուշագրավ է այն, որ բողոքի ակցիային մասնակցող ձկնորսներից մեկը հայտարարել էր․ «Ոնց Ալիևը մարդկանց Ղարաբաղում սովամահ արեց, հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է մեզ սովամահ անում՝ լիճը փակելով։ Թող գան ասեն՝ նորատուսցիք սոված մնացեք, մենք էլ տները բանալիներով փակենք, թողենք գնանք»։

Ուղղակի հիշեցման կարգով փաստենք, որ սա տեղի է ունենում այն նույն մարզում, որի բնակիչները, ընդամենը երկու տարի առաջ գլխապատառ, բառացիորեն ձեռքերի վրա պահած էին դիմավորում նույն Նիկոլին։ Հենց այս նույն Գեղարքունիքի մարզում է, որ մինչ օրս Փաշինյանը, ըստ վիճակագրության, ունի ամենաբարձր վարկանիշը և, տրամաբանական է, որ պատահական չէ նման գործողությունների կիրառումն այս մարզում։

Ասել է, թե՝ «յուրաքանչյուր ազգ, արժանի է իր իշխանության» թեզն այստեղ աշխատում է շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ և բնավ դժգոհել պետք չէ, սիրելի՛ քաղաքացիներ, ձեր ընտրած վարչապետն է, այնպես, որ համակերպվեք ու լուռ ընդունեք վերջինիս կողմից ընդունված ու հաստատված որոշումներն ու վայելեք դրանց հետևանքները։ Իսկ երբ ինքնամոռաց Նիկոլի ոտքերի առաջ գառ էիք մորթում ու միջնադարյան հարբած տրուբոդուրի նման պարում, չպետք է մոռանայիք, որ «ոչ մի ձուկ ու ոչ մի մուկ չի պլստալու» կարգախոսը գալու է նաև ձեր դուռը, և դուք էլ եք վայելելու նիկոլիզմի հետևանքները։

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին մոդայիկ է դարձել տարբեր լոկալ ինցիդենտները, որոնք վերաբերվում են առանձին ոլորտներում տիրող «բարդակ» իրավիճակին։ Հատկանշական է այն, որ, երբ շուրջ 5,5 տարուց ավել Փաշինյանի քաղաքականությունը քննադատողներն անընդահատ բարձրաձայնում էին առկա խնդիների և սպասվող արհավիրքի մասին, իշխանության ծառաներն ու ագիտպրոպը վայնասուն էին բարձրացնում՝ այդ սեգմենտին հռչակելով «ազգի թշնամի», «հինգերորդ շարասյուն» կամ ուղղակի՝ «գող ու թալանչի»։

Արդեն «բարի» ավանդույթ է դարձել, որ մարդիկ հասկանում և գիտակցում են փաշինյանական ազգակործանության իրական տարրերը միայն այն ժամանակ, երբ մտնում են իրենց նեղ անձնական տիրույթ։ Օրինակ տեսնում ենք, թե ինչպիսի աղմուկ են բարձրացնում ավտոներկրողները, երբ կառավարությունն իրենց գրպանին հարվածող քայլեր է իրականցնում։ Հիմա հերթը հասավ ձկանը։ Կառավարությունը հերթական նիստերից մեկում Սևանա լճից սիգի ապօրինի որսն արգելող որոշում էր ընդունել, որն էլ արդեն մի քանի շաբաթ է տոտալ կերպով իրագործում է իրականցվում։

Թեման բնականաբար ուղղակիորեն հարվածում է Սևանի ավազանի գյուղացիության կյանքի որակին, քանի որ վերջիններս իրենց օրվա ապրուստի հիմնական մասը վաստակում են հենց ձկան որսով, որն էլ վաճառում են ՀՀ ողջ տարածքում։

Այսօր առավոտվանից Փաշինյանի որոշումների դեմ իրենց բողոքի հերթական գործողությունն էին իրակացնում նորադուսցիները, որոնք փակել էին Սևանի մայրուղին՝ տեղում ստեղծելով իրական քաոս։ Բանը հասել է նրան, որ տեղում աշխատանքներ իրականցնող պարեկների ու ձկնորսների միջև բախում է տեղի ուենցել։   Բողոք ակցիայի դուրս եկած նորատուսցիները հայտարարում են, որ ձուկն է իրենց ապրուստի միջոցը, եթե չվաճառեն՝ ընտանիք պահել չեն կարողանա։

Ուշագրավ է այն, որ բողոքի ակցիային մասնակցող ձկնորսներից մեկը հայտարարել էր․ «Ոնց Ալիևը մարդկանց Ղարաբաղում սովամահ արեց, հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է մեզ սովամահ անում՝ լիճը փակելով։ Թող գան ասեն՝ նորատուսցիք սոված մնացեք, մենք էլ տները բանալիներով փակենք, թողենք գնանք»։

Ուղղակի հիշեցման կարգով փաստենք, որ սա տեղի է ունենում այն նույն մարզում, որի բնակիչները, ընդամենը երկու տարի առաջ գլխապատառ, բառացիորեն ձեռնքերի վրա պահած էին դիմավորում նույն Նիկոլին։ Հենց այս նույն Գեղարքունիքի մարզում է, որ մինչ օրս Փաշինյանը, ըստ վիճակագրության, ունի ամենաբարձր վարկանիշը և, տրամաբանական է, որ պատահական չէ նման գործողությունների կիրառումն այս մարզում։

Ասել է, թե՝ «յուրաքանչյուր ազգ, արժանի է իր իշխանության» թեզն այստեղ աշխատում է շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ և բնավ դժգոհել պետք չէ, սիրելի՛ քաղաքացիներ, ձեր ընտրած վարչապետն է, այնպես, որ համակերպվեք ու լուռ ընդունեք վերջինիս կողմից ընդունված ու հաստատված որոշումներն ու վայելեք դրանց հետևանքները։ Իսկ երբ ինքնամոռաց Նիկոլի ոտքերի առաջ գառ էիք մորթում ու միջնադարյան հարբած տրուբոդուրի նման պարում, չպետք է մոռանայիք, որ «ոչ մի ձուկ ու ոչ մի մուկ չի պլստալու» կարգախոսը գալու է նաև ձեր դուռը, և դուք էլ եք վայելու նիկոլիզմի հետևանքները։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular