ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնության են եկել միգրացիոն համակարգի բարեփոխման շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնություն են ձեռք բերել ԵՄ միգրացիոն համակարգի բարեփոխման հիմնական քաղաքական տարրերի շուրջ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպական խորհուրդը։

«Խորհրդում Իսպանիայի նախագահությունը և Եվրախորհրդարանը համաձայնության են եկել հինգ առանցքային կանոնների հիմնական քաղաքական տարրերի շուրջ, որոնք հանգամանորեն կվերանայեն ԵՄ իրավական բազան՝ կապված ապաստանի տրամադրման և միգրացիայի հետ», - նշված է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում պարզաբանվում է, որ համաձայնեցված հինգ օրենքները վերաբերում են ապաստանի տրամադրման և միգրացիայի կառավարման բոլոր փուլերին՝ սկսած ԵՄ ժամանելուն պես անօրինական միգրանտների ստուգումից, կենսաչափական տվյալների հավաքումից, ապաստանի դիմումների ներկայացման և մշակման ընթացակարգերից մինչև կանոնների մշակում, թե ո՛ր անդամ պետությունն է պատասխանատվություն կրում ապաստանի դիմումի քննարկման համար, ինչպես նաև անդամ պետությունների միջև համագործակցությունն ու համերաշխությունը և ճգնաժամային իրավիճակների լուծման միջոցները, ներառյալ՝ միգրանտներին որպես գործիք օգտագործելու դեպքերը։

Քաղաքական համաձայնությունից հետո եվրոպական կառույցները պետք է ձեռնամուխ լինեն տեխնիկական աշխատանքին։ Այնուհետև ձեռք բերված համաձայնությունը կներկայացվի Եվրոպական խորհրդի պաշտոնական հաստատմանը, ինչից հետո կմտնի ուժի մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular