ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքի մարզում 26 անձ է ձերբակալվել․ ձկնորսների մասնակցությամբ խուլիգանություն է եղել

ԻՐԱՎՈՒՆՔ

Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գործադրմամբ կողոպուտի, մի խումբ անձանց կողմից մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ և այդպիսիք գործադրելու սպառնալիքով խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված և հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ միջամտելու դեպքի հանգամանքները։ Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից 2023թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտե ստացվել են հաղորդումներ և դրան կից փաստաթղթեր, համաձայն որոնց՝ 2023թ․ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 1240-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այդ ամենի ընթացքում պարեկային ծառայողները և ազգային պարկի աշխատակիցները նրանց հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները և ենթարկվել իրենց օրինական պահանջներին։ Սակայն նավակներով մոտեցած անձինք շարունակել են ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:

Նույնաբովանդակ հաղորդում է ստացվել նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։

Հաշվի առնելով, որ ստացված փաստական տվյալները պարունակում են առարկայի գործադրմամբ կողոպուտի, մի խումբ անձանց կողմից մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ և այդպիսիք գործադրելու սպառնալիքով խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված և հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ միջամտելու առերևույթ հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն։

Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել թվով 26 անձ։ Որոշումներ են կայացվել վերջիններիս ձերբակալելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի հանգամանքները պարզելու, դրան մասնակից բոլոր անձանց ամբողջական շրջանակը պարզելու, անձանց գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատական տալու նպատակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular